Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Կովկասում նոր պատերազմի կամ դրա չեզոքացման «բանալին»

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները 2023 թվականի հնարավոր ռազմական կոնֆլիկտների դիտարկման վերաբերյալ իրենց զեկույցում խոսել են նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Ըստ ՄՃԽ փորձագետների, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունը կարծես թե մտնում է փակուղի և 44-օրյա պատերազմից երկու տարի անց կա նոր ռազմական բախման բռնկման մեծ ռիսկ: Ըստ նրանց, նոր բախումը կարող է լինել առավել կարճատև, սակայն ոչ պակաս դրամատիկ: Այն, որ ռեգիոնում կա մեծ ռազմական բախման, պատերազմի ռիսկ, անկասկած տեսանելի է թերևս անգամ «անզեն աչքով», առանց ՄՃԽ փորձագետների էլ: Սակայն հանգամանքը, որ այդ ռիսկը արձանագրվում է նաև փորձագիտական զեկույցի մեջ, թերևս բարձրացնում է դրա հանդեպ աչալրջության անհրաժեշտությունը: Ռեգիոնալ անվտանգության և ապակայունացման ռիսկի բուն մոտիվը թերևս գտնվում է հարավում՝ Իրան: Սակայն, կայծը թերևս լինելու է ավելի վերև՝ հայ-ադրբեջանական հակամարտություն, արցախյան խնդիր:

Առանցքային թիրախը Իրանի հյուսիսային սահմանն է կամ Կովկասի հարավային պերիմետրը, որի մաս է դիտվում Սյունիքը: Սյունիքն այդ առումով հայտնվել է շահերի բախման խաչմերուկի կարգավիճակում: 2020 թվականի պատերազմի հետևանքով ձևավորվել է Իրանի հյուսիսային սահմանի այսպես ասած ադրբեջանական հատվածի նոր ստատուս-քվո, որտեղ գերիշխող դիրքում են Թուրքիան և Իսրայելը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցության խողովակներով, այդ թվում 44-օրյա պատերազմի առանցքային «դոնորությունը»: Այդ գոտուց Ռուսաստանը հեռացվել է մինչև Ստեփանակերտ, թեև այժմ արդեն Մոսկվան փորձում է իր կորցրածը վերականգնել ռուս-իրանական դաշնակցային համաձայնության խորացմամբ:

Վերջին շաբաթներին էապես խորացող այդ հարաբերությունը գործնականում ունի նաև 44-օրյա պատերազմի համար «ռևանշի» տրամաբանություն, իհարկե զուտ քաղաքական իմաստով, քանի որ ռազմա-քաղաքական առումով ստատուս-քվոն վերականգնելու հնարավորություն Մոսկվան ու Թեհրանը չունեն, և ավելին, նրանց խնդիրը ներկայումս ստատուս-քվոյի հետագա փոփոխություն և Սյունիքի ուղղությամբ ներկայության ու ազդեցության կորուստ թույլ չտալն է: Միևնույն ժամամանակ, Իսրայելն ու Արևմուտքն ունեն ոչ միայն ռուս-իրանական դաշինք, այլ նաև Իրանի միջուկային ռումբ թույլ չտալու խնդիր, իսկ դրա համար անհրաժեշտություն կա ավելացնել ճնշումը Իրանի նկատմամբ, ինչի «կետերից» մեկն էլ դիտվում է Կովկասի հարավային պերիմետրը: Թուրքիան ինչպես միշտ փորձում է երկու այդ ռազմավարությունների միջև առավելագույն շահեկանությամբ մանևրելու և առավելագույն դիվիդենտ քաղելու տարբերակը: Անկարան հազիվ թե շահագրգռված լինի ռեգիոնալ նոր պատերազմով, հատկապես Էրդողանի «վերընտրության» խնդրին ընդառաջ:

Մյուս կողմից, եթե ստանա այդ պատերազմի ընթացքում գործնականում 44-օրյայի իր արդյունքը ապահովելու երաշխիք, ապա կարող է և որևէ կերպ չդիմադրել նոր բռնկումների: Այս դեպքում սակայն հայ-իրանական սահմանի կորուստը ճակատագրական կարող է լինել Ռուսաստանի համար: Անկարան անշուշտ հասկանում է այդ հանգամանքը և փորձելու է «պատերազմի շանտաժով» Ռուսաստանից և Իրանից կորզել քաղաքական համաձայնություններ, միաժամանակ ակնկալելով սակարկություն նաև Իսրայելի և Արևմուտքի հետ: Ըստ էության, Կովկասում «պատերազմի» կամ դրա  կանխարգելման «բանալին» այսօր գտնվում է Թուրքիայի ձեռքում, իհարկե ոչ ամբողջությամբ, սակայն զգալի մասով: Հարցն այն է, թե ով է ավելի արդյունավետ աշխատելու այդ բանալու այս կամ այն կողմ պտույտի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում