Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հոգևորականի աշխատավարձը 110 հազար դրամ է, թող Կճոյանը բացատրի որտեղից իրեն այդ գումարները. Օրինական ծագումը բացատրիր, գնա քեզ համար ապրիր

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հունվարի 11-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը սկսեց լայն շրջանառվել այն ժամանակ, երբ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածվեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ուներ։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, – խմբ.) հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։

Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Նշենք, որ Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում, այնուհետև՝ 2022 թվականին, մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ սույն գործը կարճվել է: Ըստ տարբեր հրապարակումների էլ՝ Աշոտ Սուքիասյանը նաև «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել Կճոյանին, որը հանրության շրջանում լայն քննարկումների տեղիք էր տվել:

Այս առնչությամբ փաստաբար Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից արդեն անցել է երեք տարի, քանի՞ գույք է բռնագանձվել։ Զրո գույք է վերադարձվել: Հոգևորականի աշխատավարձը 110 հազար դրամ է, թող բացատրի որտեղից իրեն այդ գումարները։ Օրինական ծագումը բացատրի, գնա քեզ համար ապրի։ Թող ընդհանրապես սոված մարդ չլինի, մենք կողմ ենք դրան։

Հասկացանք, որ Կճոյանը տենց բան ունի, բա Աղվան Հովսեփյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ, Սերժ Սարգսյանի դեմ, Ծառուկյանի հայցերն ո՞ւր են։ Այն գործերը, որոնք այսօր կան, մի քանի գյուղապետ են, բա ուր են իրական պատասխանատուները, հայցերը»:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ չկան այդ հայցերը, Սիրունյանը պատասխանեց. «Գիտե՞ք, թե ապօրինի ծագում ունեցող գույքի դեպքերով քանի գործ է Արթուր Դավթյանը ջրել, որ ուղղակի դատարան չեն հասել։ Ծաղկաձորի դեպքերով մի երեսուն մարդու դեմ գործ են հարուցել, մի մասի դեմ հայցել են, մյուս մասի դեմ՝ ոչ։ Մի քանի ամսից կլրանա հեղափոխության 5 տարին, քանի՞ ապօրինի գույք են բռնագանձել, զրո, քանի կոռուպցիոներ է դատվել հինգ տարվա մեջ, քանի մարդ է արդեն պատիժ կրում, զրո: Զրո գույք, զրո կոռուպցիոներ: Հինգ տարվա մեջ ցանկացած դատական գործընթաց պետք է ավարտված լիներ, իսկ ուղիղ 58 օր հետո լրանում են բոլոր վաղեմության ժամկետները, մարտի 1-ի գործով նույնպես մարդ չի պատժվել»:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ ձեռնարկվող քայլերն իմիտացիոն են, փաստաբանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ քայլ են անում, մանր-մունր քայլերը բարեփոխումը չեն, բարեփոխում կամ անում ես, կամ չես անում։ 2018-ի ապրիլին Լևոն Երանոսյանը նռնակ էր գցել ամբոխի մեջ, վնասվել էր Ալեն Սիմոնյանի ոտքը, 20 և ավելի տուժող կար, չորս ու կես տարի է անցել, բայց դատը տեղից չի շարժվում: Ես այսպիսի 150 գործեր կարող եմ նշել: Ի՞նչ է նշանակում մենք չենք խառնվում դատական իշխանությանը»:

Հիշեցնենք, որ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում 12 հայցադիմում է ներկայացվել դատարան, բայց որևէ որոշում չկա այդ մասով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում