Friday, 31 03 2023
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Հրազդանում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Պուտինը մեկնում է Էրդողանի մոտ․ բռնապետերի փոխշահավետ այցերը
Իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին․ Ադրբեջանի ՊՆ
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի հետ համատեղ միջուկային զորավարժություններ չի քննարկում. Ջո Բայդենը հակասել է Յուն Սոկ Յոլի խոսքերին

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան այս պահին չեն քննարկում համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերի ներգրավման հարցը։ Այս մասին հաղորդում Է Reuters գործակալությանը:

Այսպիսով, Ջո Բայդենի խոսքերը հակասել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի խոսքերին, ով հայտնել էր, թե Վաշինգտոնը բանակցություններ է վարում ԱՄՆ միջուկային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ: Բայդենին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ն այժմ Հարավային Կորեայի հետ քննարկում Է համատեղ միջուկային զորավարժությունների անցկացման հնարավորությունը:

«Ո՛չ», – պատասխանել է Բայդենը լրագրողներին Սպիտակ տան մոտ, երբ նրան դիմավորել են Վիրջինյան կղզիներում արձակուրդից վերադառնալիս։

Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը Chosun Ilbo թերթին հարցազրույցում հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի «արդյունավետ ընդլայնված զսպումն ապահովելու» համար Վաշինգտոնը և Սեուլը բանակցություններ են վարում «միջուկային միջոցների բնագավառում համատեղ պլանավորման և համատեղ զորավարժությունների հայեցակարգի շուրջ, և ԱՄՆ-ը բավականին դրականորեն է տրամադրված դրան»:

«Միջուկային զենքերը պատկանում են Միացյալ Նահանգներին, սակայն պլանավորումը, տեղեկատվության փոխանակումը, զորավարժությունները և վարժանքները պետք է համատեղ իրականացվեն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի կողմից», – նշել է Հարավային Կորեայի նախագահը:

Միևնույն ժամանակ Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ նման համագործակցությունը չի հանգեցնի միջուկային զենքի համատեղ կիրառման համաձայնագրի։ Ավելի վաղ երկու կողմերն էլ նշել էին, որ հակամարտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է ժամանակին «ռազմավարական միջոցներ» տեղակայել Կորեական թերակղզում, ինչը ենթադրում է ժամանակակից օդուժ, սուզանավեր և ավիակիր խմբեր։

Յուն Սոկ Յոլի այս հայտարարությանը նախորդել էր Հյուսիսային Կորեայի պետական գործակալության հայտարարությունը, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել մշակել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ և էապես ավելացնել երկրի միջուկային զինանոցը:

Բացի այդ, անցյալ շաբաթ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Հարավային Կորեան, անկասկածելիորեն, դարձել է Հյուսիսային Կորեայի թշնամին, և հայտնել էր ռազմական նոր նպատակների մասին:

ԿԺԴՀ-ի վարած քաղաքականության առնչությամբ հունվարի 2-ի երեկոյան հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն:

«Եվրամիությունը ԿԺԴՀ-ին կոչ Է անում դադարեցնել ռազմական լարվածություն առաջացնող գործողությունները, այդ թվում՝ հրթիռների արձակումները և անօդաչու թռչող սարքերի արձակումները երկրի սահմաններից դուրս:ԵՄ-ն ԿԺԴՀ-ին կոչ է անում վստահելի քայլեր ձեռնարկել լիարժեք, ստուգման ենթակա և անշրջելի միջուկազերծման ուղղությամբ», – նշված է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսնակի տարածած հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում