Friday, 31 03 2023
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ
Խանջյանի «հետմահու մեղքերը»

Ադրբեջանը թելադրում է պատերազմի նոր տեսակ

Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի Կաշենի հանքավայրը, ապա Արցախի 1800 ընտանիք կզրկվի եկամտի աղբյուրից, ասել է Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչը: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ առաջացել են տնտեսական բարդություններ, քանի որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մի շարք ընկերություններ չեն կարողանում իրականացնել ներկրում ու արտահանում: Տնտեսությունը այն թիրախներից մեկն է, որ Բաքուն վերցրել է առանցքային նշանառության: Ադբեջանն իր գործողություններով հարվածում է թե Հայաստանի, թե Արցախի տնտեսություններին, ծանրացնելով դրանց աշխատանքի պայմանները, բարձրացնելով բեռը: Ընդ որում, այս հարվածներն ու թիրախավորումը ամենևին երկրորդական հարցեր չեն, քանի որ տնտեսական ծանրությունը իր անդրադարձն է ունենում թե պաշտպանունակության, թե դիվանագիտական-քաղաքական հնարավորությունների վրա:

Հայաստանի ու Արցախի համար սա մարտահրավեր է, որ ուժգին դրսևորվել է 44-օրյա պատերազմից և հետևողականորեն խորանում է հաջորդիվ գործողությունների հետևանքով: Այդ խնդիրը պահանջում է ոչ միայն ընթացիկ լուծումներ, այսպես ասած հրդեհաշիջման տրամաբանությամբ, այլ ռազմավարական մշակումներ, որոնց հիմքում կլինի արտակարգ պայմաններում տնտեսական անվտանգության երկարաժամկետ ապահովման տրամաբանությունը:

Հայաստանն ու Արցախը անշուշտ պետք է աշխատեն բաց ռեգիոնի նպատակադրումով, սակայն այդ հարցը կախված չէ միայն Հայաստանից ու Արցախից: Այդ հարցը կախված չէ նույնիսկ նաև միայն Ադրբեջանից: Այստեղ աշխարհաքաղաքական առանցքային հարցեր են և շահեր, որոնք մշուշոտ են դարձնում բաց ու կայուն տնտեսական հարաբերություններ ունեցող ռեգիոնի հեռանկարը:

Երևանն ու Ստեփանակերտը իրենց հերթին լինելով այդ հեռանկարին հասնելու առումով կառուցողական, այդուհանդերձ պետք է նաև պատրաստ լինեն «չհասնելու» իրողությանը: Ավելին, ներկայումս, համենայն դեպս դատելով այսօր ծավալվող իրողություններից և իրադարձություններից, հիմնական կենսագործունեության ռեժիմը լինելու է հենց «չհասնելու» տրամաբանությամբ: Խոսքն իհարկե «պաշարված ամրոց»-ի քաղաքականության մասին չէ, թեև Արցախն այսօր օրինակ հենց այդպիսին է և որևէ հստակ երաշխիք չկա, որ վաղը դարձյալ չի կանգնելու այդպիսի մարտահրավերների առաջ, եթե անգամ տեսանելի ապագայում լուծվի կյանքի ճանապարհի ապարգելափակման հարցը: Հայաստանն իհարկե բոլորովին այլ վիճակում է, սակայն Արցախի տնտեսական այդ մարտահրավերի հանդեպ Հայաստանը չի կարող լինել անտարբեր այնպես, ինչպես չի կարող անտարբեր լինել որևէ անվտանգային մարտահրավերի հանդեպ: Մինչդեռ, Հայաստանի անելիքն այդ պարագայում չի կարող սահմանափակվել լոկ սոցիալական հատկացումներով, որոնք լինելով չափազանց կարևոր, այդուհանդերձ սահմանափակ ենթակառուցվածքային ներուժ ունեցող ռեսուրս են: Կասկած չկա, որ մոտ, թե հեռու ապագայում, բայց Բաքուն տնտեսական թիրախավորման շրջանակում նշանառության տակ է վերցնելու նաև այդ հաղորդակցությունը: Հետևաբար, այստեղ անհրաժեշտ է պատրաստ լինել այդ մարտահրավերին նախքան դրա առաջ կանգնելը:

Հնարավոր է, որ Ադրբեջանը որոշակի հեռանկարում խուսափի որևէ ռազմական գործիքակազմի կիրառումից, փոխարենը թելադրելով տնտեսական պատերազմ, և այդ իմաստով Հայաստանի դեմ բացելով «երկրորդ ճակատ»՝ պահելով ռազմական ագրեսիայի «դիրքերը», դրանց վրա կառուցել տնտեսական ագրեսիայի քաղաքականություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում