Thursday, 23 03 2023
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին

«Ռուս և հայ ժողովուրդների միջև եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են»․ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին առանձնահատուկ էր մեր երկրների համար։ Մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Սակայն դրանք միայն ուղենիշներ են, թեկուզև կարևոր, այն մեծ ու փառահեղ պատմական ուղու վրա, որով միասին անցնում են մեր ժողովուրդները։ Մեզ միավորում են ամենատարբեր ոլորտներում բազմապլան կապերը։ Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մաս են կազմում սերտ միջմարդկային շփումները։

Կյանքը տեղում կանգ չի առնում: Մեր հարաբերություններում ստեղծված հիմքերը մեզ թույլ են տվել հաջողությամբ աշխատել մեր համագործակցության մեջ առկա ներուժը զարգացնելու ուղղությամբ։ Շարունակել են ամրապնդվել մշակութային, գիտական և կրթական կապերը՝ ապահովելով մեր ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր համախմբվածության պահպանումը: Մշակութային փոխանակումների օրակարգը աննախադեպ էր իր հագեցածությամբ։ Հոբելյանական ամսաթվերի շրջանակներում անցկացվել են՝ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»: Հայաստան և Ռուսաստան հյուրախաղերով ժամանել էին մեր երկրների առաջատար մշակույթի գործիչները։

Անցնող տարում երկկողմ տնտեսական համագործակցությունը դինամիկորեն զարգացել և ընդլայնվել է: Ապրանքաշրջանառությունը աճել է: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ:
Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանը հաջողությամբ նախագահել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք ակտիվ և շահագրգռված համագործակցել ենք Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Կյանքը ցույց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրնեց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ և անհանգստացնող աշխարհում:

Այս տարի մեր երկրները բախվել են իրենց անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների: Նրանք հստակ ցույց տվեցին մեր ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը: Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ակտիվ դեր է խաղացել խոշորածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում: Ռուսական խաղաղապահ զորախումբը որոշիչ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում: Այս մանրակրկիտ բազմապլանային աշխատանքը՝ չնայած բոլոր առկա դժվարություններին, անշուշտ կշարունակվի:

Այսօր՝ աշխարհակարգի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իսկապես եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր համաշխարհային կարգում:

Հարգելի ընկերներ, Նոր տարվա տոնի հեքիաթը բոլորին միավորում է բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտում: Թող յուրաքանչյուր տանը լինի հնարավորինս շատ սեր, փոխըմբռնում, ուրախ և լուսավոր իրադարձություններ:
Մեզանից յուրաքանչյուրին մաղթենք առողջություն, բարեկեցություն, համբերություն և տոկունություն: Երկու երկրների համար խաղաղություն և բարգավաճում: Շնորհավոր Նոր տարի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում