Thursday, 08 06 2023
13:15
Երևանը և Բաքուն պետք է հակամարտության փոխշահավետ հանգուցալուծում գտնեն. Լուկաշենկո
13:10
Կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ ԱՄ Դատարանի փետրվարի 22-ի հրամանի տառին եվ ոգուն
Այլ ազգերին լցրել են, մեզ էլ փողոց են «քցել»․ Ֆիրդուսի բնակիչ
Հայաստանի ԱԽ քարտուղարը Բելառուս կատարած այցի ընթացքում զենքի գնման նոր հնարավորություններ է փնտրում
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
12:28
Հայտնի են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ուղիղ․ ԵՊՀ-ում մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր՝ միջազգային դատարանների թեմայով
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին
2022թ. նվաճել ենք 107 մեդալ, որը երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է. ԿԳՄՍ փոխնախարար
85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով
2024թ-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել հիփոթեքային ծրագրից
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
Լուրերի օրվա թողարկում 12:00
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023

Գալիս է. Հայաստանն ու Արցախը չունեն այլ անելիք

Մի քանի ժամ անց կճանապարհենք 2022  թվականն ու կդիմավորենք Նոր Տարին: Տարեվերջյան օրերին նրանք, ովքեր զբաղված չեն Տարեմուտի առևտրային եռուզեռով, ամփոփում են տարին: Ավանդույթ դարձած այդ «զբաղմունքը» սակայն գործնականում ավելի պայմանականություն է, քան առարկայական նշանակություն ունեցող հանգամանք, առավել ևս ներկայիս աշխարհում, որտեղ ժամանակը այլևս շատ վաղուց չափվում է ոչ թե տարիներով, և նույնիսկ ոչ թե ամիսներով ու շաբաթներով, այլ օրերով ու ժամերով: Աշխարհը փոխվում է ամեն օր ու ամեն ժամ, հետևաբար «ամփոփման» սահմանը անցնում է այլևս ժամերով կամ օրերով՝ առավելագույնը:

Այդ իմաստով, առանցքային է դառնում ոչ  թե անցնող  տարին ի մի բերելն ու ամփոփելը, այլ գալիք օրվան պատրաստվելը: Իհարկե այդ հարցում էական է նաև այն, թե ինչպես ենք գնահատում անցածն ու ինչպիսի եզրահանգումներ ենք անում տեղի ունեցածից, ինչպիսի դաս քաղում, ինչպիսի հետևություն անում, սակայն խոշոր հաշվով միտքն ու էներգիան պետք է կենտրոնացնել վաղվա օրվա վրա: Դրան պետք է ծառայի մեր առօրյա ամեն րոպեն: Այն, ինչ տեղի ունեցավ մեր շուրջ, Հայաստանի, Արցախի շուրջ, այն ինչ տեղի է ունենում այսօր, ըստ էության շարունակությունն էր նախորդ տարիների, ու ցավոք սրտի շարունակվելու է նաև 2023  թվականին: Մենք գտնվում ենք համաշխարհային մի պատմական շրջափուլում, որը լինելու է տևական, պահանջելու է մեզանից մարաթոնյան դիմացկունություն և դիմադրունակություն, պահանջելու է մեզանից իրեն բնորոշ անկանխատեսելիության ու անորոշության միջավայրում առավել ադապտացվածություն, և առավել ադեկվատություն մեզ շրջապատող իրողությունների ու դրանց բնույթի հանդեպ:

Ըստ այդմ, մենք պետք է լինենք գործընթացի մեջ, չկտրվենք դրանից, պատրաստվենք նոր մարտահրավերների և անենք դա առավելագույնս սառը գլխով, առանց պայմանականությունների և հուզականության: Անորոշության և անկանխատեսելիության մեծ շրջափուլում Հայաստանն ու Արցախը պետք է իրենց առաջ դնեն մեկ գերխնդիր՝ ներքին հարաբերությունների և վարքագծի որակների փոփոխություն, ներքին համակեցության բարոյական, արժեհամակարգային, մշակութային, տնտեսական և քաղաքական արդիականացում, որը պետք է տեղի ունենա ոչ թե «դասագրքային ճշմարտությունների», այլ մեր իսկ փորձի և մեզ բնորոշ մտահայեցողության հիմքի վրա, որպեսզի մենք չստանանք հերթական՝ իրականությունից կտրված դեկլարատիվ միջավայր:

Առանցքայինը, գերխնդիրը Հայաստանի ու Արցախի շուրջ խաղաղության ապահովումն է, ինչը միևնույն ժամանակ պետք է վերաբերի ոչ միայն ռազմական բաղադրիչի սպառնալիքների մեկուսացմանը , այլ նաև քաղաքական, քանի որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, թե ինչպիսի մասշտաբ կարող են պարունակել հիբրիդային մարտահրավերները, ինչպիսի սահմաններ ունի հիբրիդային պատերազմի բնույթը: Այն շարունակվելու է 2023-ին, չխաբենք ինքներս մեզ, շնորհավորենք միմյանց Նոր Տարվա գալստյան կապակցությամբ, մաղթենք խաղաղություն, միևնույն ժամանակ այն ապահովելու ուժ, կամք, միտք, առողջություն և աշխատանք: Հայաստանն ու Արցախը չունեն այլ անելիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում