Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Թևոսյան փողոցում, Ջրվեժի սկզբնամասում բախվել են 36-ամյա Տիգրան Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 28-ամյա Ալբերտ Մուսայելյանի վարած VAZ 21102 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է VAZ-ի վարորդը, ով Բագրևանդի փողոցից դեպի Թևոսյան փողոց ընթանալիս, չի զիջել գլխավոր փողոցով երթևեկող BMW-ին։