Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Մենք պետք է առաջինը ինքներս փոխվենք, որպեսզի կարողանանք փոխել մեր շուրջ գտնվող աշխարհը. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,

Սովորաբար տարվա վերջը անցնող տարին վերլուծելու, եզրահանգումներ անելու և նոր տարին գծագրելու ամենապատեհ ժամանակն է, չնայած որ օրացույցային տարին ինքնին պայմանականություն է և միշտ է պետք վերլուծել անցյալը և պլանավորել ապագան:

Անցնող 2022 թվականը լի էր մեր երկրի դեմ եղած մարտահրավերներով, գրեթե ինչպես 2020 և 2021 թվականները և այդ առումով այն կարծես թե շարունակություն էր դեռ երեք տարի առաջ սկսված մի քարքարոտ ճանապարհի, որի ընթացքում մենք բազմաթիվ կորուստներ ունեցանք` թե’ մարդկային, թե’ այլ տեսակի: Եվ հենց այդ առումով էլ այն կրկին պայքարի և դիմադության տարի էր ավելի շատ, քան թե պարզապես զարգացման և բարգավաճման:

Ցավոք սրտի մարդակային կորսված կյանքերը ետ բերել չի լինելու և մենք բոլորս սգում և փառավորում ենք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց ամենաթանկ բանը չխնայեցին մեր պետությունը թեկուզ խոցված, բայց կանգուն պահելու համար:

Կորուստների և երբեմն անհաղթահարելի թվացող դժվարությունների հետ մեկտեղ իհարկե եղել են նաև հաջողություններ, երբեմն «աննախադեպ» գնահատականի արժանի, հատկապես տնտեսական ոլորտում, ինչպես նաև մի շարք ոլորտային բարեփոխումների շրջանակներում, որոնց շատ ենք անդրադարձել:

2023 թվականը գծագրելիս, մենք պետք է դասեր քաղելով մեր անհաջողություններից և հենվելով մեր հաջողությունների վրա առաջ գնանք` ավելի անկախ, ավելի ժողովրդավար և ավելի ինքնիշխան պետություն կառուցելով, ինչը սակայն հեշտ չէ և պահանջում է հաստատակամություն, ողջախոհություն և ճկունություն ներքին ու արտաքին քաղաքականության շատ հարցերում:

Մենք պետք է առաջինը ինքներս փոխվենք, որպեսզի կարողանանք փոխել մեր շուրջ գտնվող աշխարհը` սկսած մեր հարազատ բակից և վերջացնելով մեր տարածաշրջանով: Ինչքան էլ որ մեզ փորձեն շեղել մեր այդ փոխվելու և ավելի լավը դառնալու ուղուց, մենք չպետք է ընկրկենք, պետք է մնանք տոկուն և անհաղորդ այդ դեստրուկտիվ գործոններին, որոնք ուզում են մեզ որպես պետություն և անհատ տեսնել թույլ, մշտապես հյուծված, կոնֆլիկտների մեջ թաղված և անընդունակ: Չպետք է վհատվենք, և մեր մեջ ուժ գտնելով, իմաստուն ու կշռադատված գործողություններով զարգացնենք մեր երկիրը:

Ուժ և տոկունություն եմ ցանկանում բոլորիս այս նոր տարում:

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ!!!»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում