ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը նշանակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նման որոշում է կայացվել ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նիստում։
Հեռուստաալիքը ճշտում է, որ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Վան Ին դադարում է զբաղեցնել իր պաշտոնը։ Նա ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարն էր 2013 թվականից։