Գիտնականները, որոնք հետազոտել են 437 մլն տարի առաջ ապրած կարիճի քարացած մնացորդները, եկել են այն համոզման, որ նրանց շնչառական համակարգը թույլ է տվել ապրել ցամաքում: Այսօրվա դրությամբ դա ցամաքային կյանքի ամենավաղ շրջանի հայտնագործությունն է, գրում է Scientific Reports-ը:
Մասնագետները վաղուց են վիճում, թե կենդանիների որ տեսակն է առաջինը դուրս եկել ցամաք: Կան ափամերձ շրջանի քարացած հետքեր, որոնց տարիքը 560 մլն տարի է, բայց դրանցով դժվար է հասկանալ, թե այդ հետքերը ովքեր են թողել՝ ցամաքային, թե ջրային կենդանիները:
Հայտնի է, որ առաջին ցամաքային կենդանիներից է կարիճը: Բայց դրանց թողած քարացած հետքերը շատ քիչ են եւ դրանցով դժվար է պնդել, թե ինչ միջավայրում են նրանք ապրել: Միչեւ վերջերս ամենահին հայտնի կարիճը Շոտլանդիայում գտնված կարիճն էր: Նրա տարիքը մոտ 434 մլն տարի է:
Վիսկոնսինյան համալսարանի գիտնականները 2 օրինակ են գտել, որոնք շատ լավ պահպանված են: Մանրադիտակով հնարավոր է եղել տեսնել շնչառական եւ արյունատար համակարգը: Հետազոտվածներինը նույնն է եղել, ինչ որ ժամանակակից կարիճներինը: Այդպիսի մանրակրկիտ ուսումնասիրություն դեռ հնարավոր չէր եղել անել: