Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Գիտնականները պարզել են, որ շաքարը փոխում է ուղեղը

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է, ինչպես թմրանյութը՝ փոխելով ուղեղի քիմիան և առաջացնելով կախվածություն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Շատ մարդիկ են գանգատվում քաղցրի նկատմամբ անհաղթահարելի հակումից: Այդ սովորության պատճառով հաճախ է զարգանում ճարպակալում և շաքարախտ: Շաքարը հաճախ անվանում են «քաղցր թմրանյութ», բայց մինչև վերջին ժամանակներս դրանից կախվածության առաջացման գիտական հաստատումներ չեն ներկայացվել: Օրխուսի համալսարանի դանիացի գիտնականները գիտափորձ են անցկացրել խոզերի վրա և եկել այն եզրակացության, որ շաքարը նրանց ուղեղի վրա, որը շատ նման է մարդու ուղեղին, իրապես ազդում է, ինչպես թմրանյութը:

«Կասկածներ չկային, որ շաքարն իր ֆիզիոլոգիական էֆեկտներով վնասակար է առողջության համար: Բայց մենք կասկածում էինք, որ շաքարն ազդում է ուղեղի և գործելակերպի վրա»,-համալսարանի մամուլի-տեղեկագրում մեջբերված է աշխատության առաջին հեղինակի, կլինիկական բժշկության ամբիոնի դոցենտ Մայքլ Վինտերդալի խոսքը: 12 օրվա ընթացքում յոթ խոզ օրական ստացել է երկուական լիտր շաքարաջուր: Գիտնականները հատուկ ընթացակարգի օգնությամբ կենդանիների ուղեղի պատկերը համեմատել են հետազոտությունն սկսելուց առաջ, առաջին օրվա վերջին և գիտափորձն ավարտելուց հետո:

«Ընդամենը 12 օր շաքար ընդունելուց հետո մենք լուրջ փոփոխություններ նկատեցինք ուղեղի դոֆամինային և ափիոիդ համակարգերում: Փաստորեն ափիոիդ համակարգը, որը քիմիական առումով կապված է բարօրության և հաճույքի հետ, ակտիվացել էր արդեն ամենաառաջին ընդունումից հետո»,-ասում է գիտնականը: Այլ խոսքով՝ հետազոտողները հայտնաբերել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է նույն այն սխեմայով, ինչ և թմրամիջոցները՝ ազատելով նեյրոտրանսմիտերները՝ դոֆամինը և ապիոիդները:

Փոխհատուցման համակարգը, որի հետ կապված են հաճույքի, երջանկության և բարօրության զգացումները, կարելի է ակտիվացնել նաև այլ միջոցներով, ասենք՝ սեքսով, շփումներով կամ ինչ-որ նոր բան իմանալով, բայց արհեստական խթանները երբեմն ավելի արագ և ուժեղ են գործում: «Եթե շաքարը կարող է ուղեղի փոխհատուցման համակարգը փոխել ընդամենը տասներկու օրվա ընթացքում, ինչպես մենք դա տեսանք խոզերի մոտ, հասկանալի է, որ բնական խթանները, ինչպիսիք են ուսուցումը և սոցիալական փոխգործակցությունը, մղվում են հետին պլան է փոխարինվում են շաքարով կամ դոֆամինի այլ արհեստական խթանիչներով»,-նշում է Վինտերդալը: Հեղինակները բացատրում են, որ գիտափորձը հենց խոզերի վրա է անցկացվել այն պատճառով, որ մարդկանց մոտ դոֆամինի մակարդակը խիստ փոխվում է՝ կախված մեծ թվով գործոններից. ուրախության հորմոնի վրա ազդում են այլ մարդկանց հետ մեր հարաբերությունները, այն, թե ինչ ենք մենք ուտում, և նույնիսկ հեռախոսով խաղերը: Այդ ամենը կարող է հանգեցնել արդյունքների զգալի շեղումների:

Իսկ խոզերը հիանալի այլընտրանք են: Նրանց ուղեղն ավելի բարդ է, քան մկներինը, և պատված է գալարներով՝ մարդու ուղեղի նմանությամբ, և նրա չափն իդեալական կերպով հարմար է այն սքաներների օգնությամբ խորը կառուցվածքների տեսանելիացման համար, որոնք նախատեսված են մարդու ուղեղի հետազոտման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում