Friday, 31 03 2023
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Ապրիլ 1-4
11:00
Դոնալդ Թրամփին 30 մեղադրանք է առաջադրվել
Ալավերդցի կինը գողության իմիտացիա է արել և հաղորդում տվել
Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է. Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

Առողջ ապրելակերպի անառողջ կողմը․ ահազանգում են մասնագետները

Չխմել, չծխել, չուտել յուղոտ սնունդ ու կարմիր միս, ակտիվ զբաղվել սպորտով ու պարբերաբար դետոքս անել, ծխողներին նայել որպես գերագույն չարիք, ուրբաթ երեկոյան կոկտեյլ խմողին էլ՝ որպես անհույս հարբեցող։ Առողջ ապրելակերպի անառողջ քարոզը գնալով ավելանում է։ Ու մինչ բժիշկները կոչ են անում ավելի զգույշ վերաբերվել նորաձևության այս թրենդին, «առողջ ապրողները» շարունակում են փչացնել իրենց առողջությունն ու գումարները քամուն տալ։ Ինչպես ամեն հարցում, այստեղ նույնպես չափի զգացումը շատ կարևոր է։

Կարելի է մոդայիկ հագուստ հագնել ու ցույց տալ բոլորին, որ դուք թեմայի մեջ եք։ Կարելի է արձակուրդին մեկնել Բալի, որտեղ հավաքվում է ինստագրամյան բոմոնդը՝ հայտնիների հետ ալիքը բռնելու։

Բայց երբ խոսքը վերաբերում է առողջությանը, նորաձևությանը կուրորեն հետևելը կարող է ոչ այդքան հաճելի հետևանքներ ունենալ։ Առողջ ապրելակերպի ակտիվիստների կողմից տրվող խորհուրդներից շատերը կարող են անօգուտ լինել, եթե ոչ՝ վնասակար։ Բայց այս մասին մենք չգիտենք, ինչից լավ էլ օգտվում են առողջ ապրելակերպ վարողների համար տարատեսակ ապրանքներ արտադրողները։

Սոցիալական ցանցերի առողջ ապրելակերպի երկրպագուները սովորաբար կենտրոնացած են սլացիկ կազմվածքը պահպանելու և իրենց մասին հոգ տանելու վրա։ Կատարյալ մարմին ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք հավատալ ցանկացած խորհրդի, որը տարածվում են ընկերությունները, թեև նրանց առաջարկած ապրանքների առավելություններն ապացուցված չեն ու գովազդվում են ինստագրամյան նիհար ու սլացիկ աղջիկների կողմից։

Սոցցանցում հրապարակված յուրաքանչյուր երկրորդ բաղադրատոմսը վեգանական է՝ առանց մսի, ձկան, կաթի, ձվի։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են հասկանում, որ վեգանական դիետայի օգուտները խիստ կասկածելի են:

Նախևառաջ, միսը ամինաթթուների անփոխարինելի աղբյուր է, որոնց օգնությամբ մարմնում կառուցվում են մկանային հյուսվածքներն ու մկանները։ Մսից խուսափելը գրեթե միշտ հանգեցնում է սննդակարգում ավելի շատ ածխաջրերի օգտագործման։ Բացի այդ, վեգանների համար նախատեսված արտադրանքը հաճախ պարունակում է վնասակար բաղադրիչներ, որոնք միտված են փոխարինելու այն, ինչ վեգանների սննդակարգի մեջ չի մտնում։

Նույն կերպ դուք կարող եք ինքներդ ձեզ վնասել՝ այժմ մոդայիկ դարձած գլյուտենը (հայերեն՝ սնձան) մերժելով։ Գլյուտենը վերջին տարիների ընթացքում վատ համբավ է ձեռք բերել Instagram-ի բլոգերների շրջանում։ Իրականությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն սնձանի անհանդուրժողականություն, չպետք է հրաժարվեն տարեկանի, ցորենի, վարսակի և գարու ուտեստներից։ Հակառակ դեպքում մարմինը, ստանալով ավելի քիչ միկրոէլեմենտներ ու վիտամիններ բարդ ածխաջրերից, կսկսի դրանք փոխարինել պարզ ածխաջրերով՝ օրինակ, քաղցրավենիքով:

Դիետիկ շատ ապրանքներ հանգեցնում են ոչ միայն քաշի, այլև առողջության կորստի։ «Առանց շաքարի» պիտակավորված արտադրանքը կարող է պարունակել բազմաթիվ վնասակար հավելումներ: Ներկանյութերը, արմավենու յուղը և կոնսերվանտները մտնում են էներգետիկ սալիկների և սպորտային սննդի մեջ: Ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների։ Սննդակարգում ճարպի անբավարար քանակությունը հանգեցնում է նրան, որ մարմինը սկսում է կուտակել բոլոր լիպիդները, որոնք գալիս են սննդի հետ: Պարզ ասած՝ օրգանիզմը ցանկացած մթերքի մեջ սկսում է ճարպեր փնտրել ու կուտակել։

Նույնը կարելի է ասել թարմ քամած հյութերի ու սմուզիների մասին։ Կարծես մոռացել ենք, որ մրգերը նույնպես ածխաջրեր են, և մի բաժակ թարմ նարնջի հյութ խմելիս մեր օրգանիզմ աննկատ երեք-չորս միրգ է մտնում։ Բացի այդ, քամած հյութերի մեջ բացակայում է բջջանյութը (клетчатка), հետևաբար, օրգանիզմը ավելի քիչ էներգիա է ծախսում մեկ բաժակ հյութը մարսելու համար, ինչն այն դարձնում է ավելի կալորիական։

Նորաձևությանը հաջողվել է կասկածի տակ դնել անգամ սպորտի առավելությունները. բժիշկները նշում են, որ մարդիկ սկսել են չարաշահել ֆիզիկական ակտիվությունը։ Սպորտի մեջ չափավորության բացակայությունը կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների, քան պարզապես թեթև վնասվածքները մարզասրահում:

Անգամ սրտի կաթվածը շատ ավելի հաճախ է պատահում հենց այնտեղ, որտեղ, թվում է, մարդիկ գնում են իրենց առողջությունը բարելավելու համար, այլ ոչ թե ակումբում՝ վայրի պարերի ժամանակ:

Եթե զուտ առողջական նկատառումներից ելնելով բառացիորեն ստիպում եք ինքներդ ձեզ վազել, հիշեք, որ իմաստ չունի 40 րոպեանոց ցավոտ վազքը, եթե այն կերկարացնի ձեր կյանքն ընդամենը կես ժամով:

Ամենամեծ վնասը օրգանիզմին մենք հասցնում ենք, երբ ինքներս մեզ ստիպում ենք ինչ-որ բան անել: Ի՞նչ իմաստ ունի առանց մուրաբայի շիլան կամ առանց կարագի սենդվիչը, եթե վաղ թե ուշ դա ձեզ դեպրեսիայի է բերելու։ Ամերիկայում ամեն երկրորդ առողջ սրճարանի կողքին ֆասթֆուդի կետ կա, ու նույն մարդիկ գնում են թե՛ մեկ, թե՛ մյուս տեղը։ Քանի որ սթրեսը, որը մեծ թվով հիվանդությունների առաջացման վրա ազդող հիմնական գործոններից մեկն է, ինչ-որ կերպ պետք է թուլացնել. անվերջ ինքնատիրապետումը կարող է ավելի շատ վնասել, քան կոլայով հոթ-դոգը կամ ուրբաթերեկոյան խնջույքը՝ իր «թաշախուստով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում