
Իսպանացի բժիշկները պատմել են, թե ինչպես կարելի է տանը հեշտությամբ ստուգել սրտի աշխատանքը: Լա-Կորունյե համալսարանական հիվանդանոցի անձնակազմի հրապարակումը հայտնվել է Healthline պորտալում:
Բժիշկները մարդկանց առաջարկում են բարձրանալ չորրորդ հարկ և չափել դրա վրա ծախսված ժամանակը: Եթե դա տևել է ավելի քան մեկուկես րոպե, ապա դա վկայում է առողջության ցածր մակարդակի մասին:
Եթե բարձրանալու ընթացքը մոտավորապես մեկ րոպե է, և դրանից հետո մարդը ծանր շնչառություն չի զգում, ապա անհանգստանալու պատճառ չկա:
Այնուամենայնիվ, բժիշկները նախազգուշացրել են, որ դա չի բացառում սրտանոթային համակարգի պարբերական հետազոտությունների անհրաժեշտությունը: