
Առցանց-ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները նշել են իրենց հիասթափեցրած յոթ տեսարժան վայրերը, հաղորդում է Aviasales-ը։
Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 17 հազար օգտատերերի շրջանում։ Նրանց 26 տոկոսը նշել է, որ Փարիզ ուղևորվելու դեպքում կարելի է Էյֆելյան աշտարակ չայցելել։ Փորձառու զբոսաշրջիկների խոսքերով, աշտարակին կարելի է մի փոքր հեռավորությունից նայել ու հիանալ՝ խուսափելով դրամարկղի հերթերից և կուտակումներից։
Ստամբուլի Երկնագույն մզկիթը հիասթափեցրել է հարցվածների 19 տոկոսին։ «Այն երկնագույն չէր, իսկ ներսում մեծ թվով մարդիկ կային և տհաճ հոտ էր գալիս», նշել են նրանք։
Հարցվածների 16 տոկոսը զղջացել է, որ եգիպտական բուրգերի մոտ է գնացել։ Նրանք դժգոհել են աղբակույտերից և նշել են, որ «Կահիրեի ընդլայնման շնորհիվ որոշ բուրգեր կարելի է տեսնել փողոցային սրճարաններից»։
Զբոսաշրջիկների 13 տոկոսին չի տպավորել Ղրիմում Ծիծեռնակի բույնը։ Նրանք նշել են, որ այդ վայրը գեղեցիկ է միայն լուսանկարներում, կամ ծովից, իսկ «մոտենալով՝ հիացմունքն անհետանում է»։