Միջազգային քրեական դատարանը ի տարբերություն մյուս ատյանների` անդրադառնում է ֆիզիկական անձանց միջազգային քրեական պատասխանատվությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Կիրակոսյանը նշեց, որ միջազգային քրեական դատարանը ունի հստակ հանցագործությունների ցանկ. «Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը ենթակա են ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունները: Հայաստանը առաջին քայլով սկսել է միջազգային քրեական դատարանի կանոնադրության հիմնական փաստաթղթի վավերացման գործընթացը, դիմել է ՍԴ»: