Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Հայաստանի վարքագծի առանցքը. Պուտինի հետ քննարկման հետևանք, թե արդյունք

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Պուտինն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի թեման: Հանդիպումն ինչպես հայտնի է տեղի ունեցավ ԱՊՀ ոչ պաշտոնական Վեհաժողովի շրջանակում, Սանկտ-Պետերբուրգում: Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նաև հայտարարեց դրա նախօրեին եռակողմ խոսակցության մասին՝ Պուտին-Փաշինյան-Ալիևը սակայն չէր հանրայնացվել: Այլ կերպ ասած, Պուտինի ու Փաշինյանի զրույցը ըստ էության եղել է նաև եռակողմի որոշակի շարունակություն: Դեկտեմբերի 29-ին Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի խաղաղապահները լավ չեն կատարում իրենց պարտավորությունը, կատարման մակարդակն անընդունելի է և, եթե Ռուսաստանը չի կարող դա ապահովել, ապա պետք է նախաձեռնի ՄԱԿ ԱԽ քննարկում՝ բազմազգ ուժեր ներգրավելու կամ ՄԱԿ ԱԽ մանդատ ստանալու համար: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է մնացել Լաչինի միջանցքի վերաբերյալ Պուտինի հետ մանրամասն քննարկումներից և չի ընդունել այն պայմանները կամ առաջարկները, որոնց դեպքում է հնարավոր դիտվել Լաչինի միջանցքի արգելափակումը:

Այդ առնչությամբ իհարկե կան բազմապիսի վարկածներ, թե ինչ է կատարվում այնտեղ, ով է փակել իրականում, դա Ադրբեջանն է, թե Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ, թե Թուրքիան, որ պայմաններ է փորձում թելադրել Ռուսաստանին՝ մասնավորապես Սիրիայի մասով, թե՞ արևմտյան խաղացողներ, որոնք Ադրբեջանի միջոցով ճնշում են բանեցնում Մոսկվայի վրա և դնում ՌԴ խաղաղապահներին դուրս հանելու խնդիր: Այս վարկածներից որևէ մեկը չունի «նոտարի կնիքով» հաստատված ապացույց, բայց անկասկած է, որ կյանքի իրավունք ունեն բոլոր վարկածները: Եվ դրանց շարքում կարող է լինել թե այն, որ Փաշինյանը դժգոհ է Պուտինի հետ քննարկումից, և թե այն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այդ քննարկման ոչ թե հետևանք է, այլ արդյունք: Ասել է թե, Մոսկվան «խթանելով» Երևանի հետ հարաբերությունների այդ բարդ միջավայրը, այդ կերպ Հայաստանի միջոցով Արևմուտքի առաջ բարձրացնում է ռուսական մանդատը միջազգային կնիքով օժտելու հարցը:

Զուգահեռ, փաստացի բարձրանում է նաև իրավիճակի համար Արևմուտքի պատասխանատվության հարցը, ինչը բխում է նաև Հայաստանի շահից: Բանն այն է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Երևանը պարտադրված է մանևրել Արևմուտքի և ՌԴ միջև: Միևնույն ժամանակ, պարզ է, որ Արևմուտքի համար արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը գործիք է ՌԴ դիրքերին հարվածելու համար: Սա ամենևին Արևմուտքից նեղանալու կամ Արևմուտքին մեղադրելու համար չէ, որ հարկ է արձանագրել, այլ ընդամենը իրավիճակն ու մեր անելիքը հասկանալու: Իսկ Հայաստանի խնդիրը ոչ թե Արևմուտքի կամ ՌԴ ձեռքին գործիք լինելն է, այլ իր և Արցախի անվտանգության ապահովման հարցերում միջազգային ամբողջական պատասխանատվության միջավայր ձևավորելը:

Դա այն է, ինչի շնորհիվ Երևանը կկարողանա կառավարել իր շահերը և խուսանավել այս կամ այն կենտրոնի շահի համատեքստում մյուսի դեմ գործիք դառնալու վտանգից, ցույց տալով, որ իր խնդիրը գործնականում էլ՝ ոչ թե այս կամ այն ուժի ազդեցությունն առաջ մղելը կամ մյուսինը չեզոքացնելն է, այլ ընդամենը անվտանգության ռիսկերը կառավարելն ու Արցախը հայկական պահելը, ինչը նշանակում է պահել կամ ապահովել նաև անխափան կապ Հայաստանի հետ: Սա չափազանց բարդ խնդիր է, հատկապես ներկայիս ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում, սակայն Հայաստանի վարքագծի առանցքում պետք է լինի թերևս բոլորի առաջ պատասխանատվության հարցը շեշտադրելը, իհարկե այն խնդիրների համատեքստում, որոնք անշուշտ վեր են լոկ Հայաստանի և Արցախի պատասխանատվության ներուժից:

Միևնույն ժամանակ, այդ շեշտադրումների արդյունավետությունը հիմնավորապես կախված է նրանից, թե Երևանն ու Ստեփանակերտը ինչ արդյունավետությամբ և լրջությամբ են մոտենում պատասխանատվության սեփական կարողությանն ու ներուժի կապիտալիզացիայի աստիճանին: Չտեսնելով այդ լրջությունը, մեր բարձրացրած խնդիրներին լուրջ չի վերաբերի որևէ մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում