
Նոթինգհեմի համալսարանի բժշկական դպրոցում գիտնականները պարզել են, որ ամենատարածված ըմպելիքներից մեկը բնական և որակյալ ճարպայրիչ է, հաղորդումն է Medikforum-ը:
Բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հաստատում են ամբողջ աշխարհի իրենց գործընկերների այն եզրահանգումը, որ սուրճը նպաստում է քաշի կորստին: Պարզվել է, որ սուրճը խթանում է օրգանիզմին էներգիայի «ակնթարթային մատակարարման» և դրա ջերմացման համար պատասխանատու գորշ ճարպի բջջային ակտիվությունը:
Իրենց գործառույթները կատարելու համար գորշ ճարպի բջիջներն ինտենսիվորեն այրում են շաքարը, ճարպը, կալորիաները և նպաստում են քաշի կորստին:
Կամավորների մասնակցությամբ փորձի ընթացքում պարզվել է, որ սուրճ խմելուց հետո գորշ ճարպը տաքանում է և մեծանում է դրա բջիջների ակտիվությունը:
Մասնագետներն առաջարկում են ըմպելիքի այս հատկությունն օգտագործել շաքարախտի դեմ պայքարի համար: Ըստ նրանց, գորշ ճարպային հյուսվածքի բջիջների նման արձագանքը սուրճին կարող է դառնալ ճարպակալման խնդրի լուծման բանալին: