Մոտավորապես 4-3-րդ հազարամյակների սահմանագլխին հայկական լեռնաշխարհում ձևավորվում է մի ֆենոմենալ երևույթ, որը կարող ենք ասել շենգավիթյան ֆենոմեն, որն ընդգրկում է մոտ 1,5 մլն քառակուսի կիլոմետր տարածք և հարատևել է շուրջ հազար տարի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը:
Նրա խոսքով, այդ մշակույթի կենտրոնական քաղաքներից մեկը Շենգավիթն է. «Շենգավիթում պեղումները սկսվել են դեռևս 1936 թվականին՝ Բայբուրդյանի կողմից, այնուհետև մոտ 25 տարի շարունակվել են Սանդրո Սարդարյանի կողմից և 2000 թվականից ես սկսել եմ այստեղ պեղումներ կատարել»,-ասաց Սիմոնյանը: