Լաչինի դեպքերով կառավարությունը խաղադրույքը շատ բարձրացրեց, ռուսների թողտվությամբ է եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
Նա կարծում է, որ Ադրբեջանը ընտրել է ամենագրագետ մեթոդը՝ հիբրիդայինը․ «Այս զարգացումները պետք էր կանխատեսել, բանակցությունները դրա համար են: Բանակցությունների ընթացքում լսածը պետք է կանխարգելել, ոչ թե հետո արձագանքել: Հայտարարությունները վտանգավոր են, եթե դրա հետևում չկա ռազմավարություն: Հայտարարությունները, թե ՌԴ-ն ուզում է դառնանք Միութենական պետության անդամ, բացասական եմ գնահատում: Իշխանության այս գործելաոճը թուլացնում է քաղհասարակության զգոնությունը»: