Շատ մեծ գիտնականներ լրջորեն զբաղվում են մահից հետո մարդու ճակատագրի հարցերով: Վերջերս նրանց հետաքրքրեց մի կնոջ պատմություն, որը, իբր, տեսել է հանդերձյալ կյանքը։
Բրիտանացի Աննալիզը պատմեց, որ 1985-ին, 16 տարեկան հասակում, ինքը հոսպիտալացվել է, իսկ հետո տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նրա չորս իմաստության ատամները սկսել էին աճել քիմքի մեջ, գրում է Express-ը:
Երիտասարդ Աննալիզի կյանքը փրկելու համար շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: Բժիշկներն այն կատարել են ընդհանուր անզգայացմամբ:
Բրիտանուհին ասաց, որ վիրահատական սեղանին գտնվելու ժամանակ ինքը կլինիկական մահ է տարել: Նա զգացել է, թե ինչպես է հոգին անջատվում մարմնից: Միևնույն ժամանակ, Աննալիզն ասաց, որ հիշում է կատարված ամեն ինչը։ «Ես լողում էի: Առաստաղ կամ պատ չկար: Բայց կար կամարակապ կառույց, որը թունել էր հիշեցնում», – ասում է կինը:
«Շուրջը շատ պայծառ էր: Եթե դա տեսնեի Երկրի վրա, ապա աչքիս ցանցաթաղանթը կայրվեր: Բայց դա ամենագեղեցիկ լույսն էր, և բոլորովին չէր վնասում: Ես այլևս ֆիզիկական ձև չունեի և գոյություն ունեի որպես մաքուր էներգիա», – իր պատմությունը եզրափակեց խմբագրության զրուցակիցը:
Գիտնականները կարծում են, որ սա պատրանք է թթվածնի պակասի պատճառով, որը մահից առաջ տեղի է ունենում որոշ մարդկանց հետ:
Ուղեղի բջիջների մահը կարող է առաջացնել նման հալյուցինացիաներ, բացատրել են Մանչեսթեր Մետրոպոլիտեն համալսարանի հետազոտողներ Նիլ Դագնելը և Քեն Դրինքուոթերը: