
Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները հրապարակել են ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց կաթը կարող է վտանգավոր լինել երեխաների համար, նույնիսկ հանգեցնել մահվան: Եզրակացությունները հիմնված են 1998-2018 թվականներին երեխաների մահացությունների վերլուծության վրա:
Ըստ The British Medical Journal-ի, 26% դեպքերում մահվան պատճառը կաթն է դարձել: Առավել հաճախ հանդիպել է 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Ինչպես պարզվեց, կովի կաթի օգտագործումը դեռահասների մեջ հաճախ սննդային լուրջ ալերգիա է առաջացնում: Միևնույն ժամանակ, եթե ծնողներն ու դեռահասները գիտեն գետնանուշից կամ ընկույզից ալերգիայի մասին, և, հետևաբար, դրանց պատճառով առաջացած ալերգիաներից մահացությունների մակարդակը նվազում է, ապա կաթով պայմանավորված ալերգիաներից, ընդհակառակը, աճում է:
Գիտնականները նշում են նաև, որ մեծահասակների շրջանում սննդամթերքի անաֆիլաքսիայի հետևանքով մեկ քառորդից ավելի մահացության պատճառը կրկին կովի կաթն է։