Friday, 04 10 2024
Գազամատակարարման պլանային անջատում
Ֆրանսիան ուզում է՝ Հայաստանը դառնա Արևմուտքի անկյունաքարն այս տարածաշրջանում
Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել
Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո
Երեկվա «շոուն» Նիկոլ Փաշինյանն էր կազմակերպել․ եթե ինձ մերժեք, տեսեք՝ ով է գալու
Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

Ամերիկացի և բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետևանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մարդիկ ավելի վաղ էլ կարծում էին, որ ճերմակում են երկու պատճառով. տարիքից և սաստիկ վշտից, վախից ու ցավից: Դրա դեմ ոչ մի կարգի միջոց, բացի մազերի ներկումը, առայժմ չեն մտածել:

Այժմ դա գիտականորեն հաստատված է. գիտափորձերի ընթացքում Հարվարդի և Սան Պաուլուի համալսարանների հետազոտողներն ապացուցել են, որ մելանին նյութի արտադրության համար, որը գույն է տալիս մազերին և մաշկին, պատասխանատու են որոշակի ցողունային բջիջներ (մելանոցիտները), և դրանք ինտենսիվորեն քայքայվում են սթրեսից:

Նրանց հետագոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում: Տղամարդիկ և կանայք կարող են ճերմակել 30-ից հետո ցանկացած տարիքում: Այդ գործընթացի սկսվելու ժամանակն ու տեմպերը որոշվում են հիմնականում ժառանգականությամբ. այն, թե որ տարիքում են ճերմակել ձեր ծնողները, կարող է հուշել, թե դա երբ տեղի կունենա ձեզ հետ:

Դրանում որոշակի դեր է խաղում նաև վերապրած սթրեսը, սակայն մինչ օրս գիտնականները լիովին չէին հասկանում, թե դա հատկապես ինչպես է ազդում մազերի գունազրկման վրա: Հայտնագործությունը կատարվել է պատահականորեն. փորձեր կատարելով մկների վրա՝ հետազոտողները նկատել են, որ խիստ վախ կամ ցավ տարած կրծողների մոտ մուգ գույնը միանգամայն սպիտակի է փոխվում մի քանի շաբաթվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում