Thursday, 12 09 2024
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել

Fly Arna ավիաընկերության անակնկալի շնորհիվ Խոզնավարի երեխաները վայելեցին տոնական Երևանը՝ իրենց հետ տանելով հեքիաթային տրամադրություն

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի երեխաները՝ Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության «Ամանորը՝ միասնության ոգով» արշավի շնորհիվ վայելեցին տոնական Երևանը՝ իրենց հետ տանելով հեքիաթային տրամադրություն, ժպիտներ և սեր. մարդկանց միավորելն ավիաընկերության առաքելությունն է։ Ամփոփելով անցնող տարին՝ այս մասին հայտնեց Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը՝ ընդգծելով, որ, ինչպես բազմիցս նշել են, ընկերության նպատակն է կապել Հայաստանն աշխարհին և աշխարհը Հայաստանին՝ մարդկանց համար միավորվելու ավելի շատ հնարավորություն ստեղծելով։

«Այս գաղափարից ծնվեց «Ամանորը՝ միասնության ոգով» արշավը, որի նպատակն է միավորել ոչ միայն մարդկանց, այլ մարդկանց հենց իրենց երազանքների և նպատակների հետ։ Այսպիսով` մեր թիմը անցավ իր առաքելության իրագործմանը՝ Fly Arna-ի ինքնաթիռով Երևան բերելով Ձմեռ պապին, ում հետ միասին էլ իրականացրեցինք մեր բոլոր ամանորյա անակնկալները»,- ասաց նա։

Գայանե Անտոնյանը մեզ հետ զրույցում կիսվելով իր տպավորություններով՝ մեծ ոգևորությամբ պատմեց, որ Fly Arna-ի ամանորյա հրաշքը ամբողջացավ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի երեխաների համար դեպի մայրաքաղաք Երևան կազմակերպած երկօրյա ճամփորդությամբ, որը լի էր անակնկալներով և նոր փորձառություններով։ «Ունեցել ենք երկու հագեցած օր. երեխաների համար նաև կազմակերպել ենք այց Մասնագիտությունների քաղաք, որտեղ նրանք ոչ միայն հրաշալի ժամանակ անցկացրեցին, այլ նաև ձեռք բերեցին գիտելիքներ տարբեր մասնագիտությունների մասին, ինչը, կարծում ենք, որոշ չափով կարող է օգնել երեխաներին հետագայում մասնագիտություն ընտրելու հարցում։ Այս ամենը լրացրեցին տարբեր մանկական ժամանցային ծրագրերը և ամանորյա նվերների գնումը իրենց և իրենց փոքր քույր ու եղբայրների համար»,- հավելեց նա:

Անտոնյանը ընդգծեց, որ աննկարագրելի հաճելի էր տեսնել երեխաների փայլող աչքերը, ջերմ ժպիտները և այն ոգևորությունը, որով նրանք ընտրում էին իրենց ամանորյա նվերները։ «Երկու օրերի ընթացքում արդեն հասցրել ենք կապվել միմյանց հետ և կարոտել։ Հուսով ենք կրկին հանդիպել նրանց՝ արդեն մեր ինքնաթիռում։ Մարդկանց անակնկալների միջոցով ժպիտներ մատուցելը ընկերության գլխավոր նպատակներից մեկն է. սա մեկն է այն ամանորյա բազմաթիվ անակնկալներից, որոնք ավիաընկերությունը հասցրել է անել այս տարի» -եզրափակեց Անտոնյանը:

Ամփոփելով անցնող տարին՝ Գայանե Անտոնյանն ընդգծեց, որ 2022-ը Հայաստանի ավիացիայի համար կարևոր տարի էր, քանի որ հիմնադրվեց նոր հայկական ազգային ավիափոխադրողը, ինչին բոլորն արդեն սպասում էին բավականին երկար տարիներ։ Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործունեության վեց ամիսների ընթացքում իրականացրել է 734 թռիչք և վայրէջք և հասցրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ճանաչվել որպես օրինակելի ավիաընկերություն։ 

Հունիսին ավիաընկերությունը մեկնարկել է իր գործունեությունը 2 ուղղությամբ չվերթներով, և առաջին վեց ամիսների ընթացքում ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը՝ իրականացնելով թռիչքներ արդեն հինգ ուղղություններով՝ Մոսկվա, Սոչի, Թբիլիսի, Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա։ Ավիաընկերությունը պլանավորում է երեք նոր ռուսաստանյան ուղղություններով թռիչքներ մեկնարկել: 

«2023 թվականին նոր ուղղությունների մեկնարկի հետ միասին պլանավորում ենք մեծացնել նաև մեր ավիապարկը և աշխատակիցների քանակը։ Ամփոփելով 2022 թվականին մեր ընկերության ամենակարևոր ձեռքբերումները՝ նշեմ, որ կարողացել ենք ստեղծել ավիացիայի լավագույն մասնագետներից կազմված թիմ և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ճանաչվել որպես օրինակելի ավիաընկերություն՝ հաշվետվություններ ներկայացնելու, հաղորդակցությունը կառուցելու, անվտանգային գործընթացները կառավարելու առումով: Սա հաճելի ձեռքբերում է թիմի համար՝ թիմ, որն ընդամենը վեց ամիս է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում»,- ասաց նա։

Ըստ Fly Arna-ի մամուլի խոսնակի՝ 2022-ին իրենց թիմը լավ աշխատանք է կատարել՝ դնելով Fly Arna-ի ամուր հիմքերը:

Խոսելով ավիաընկերության նպատակներից՝ Գայանե Անտոնյանը նշեց, որ դրանցից մեկը Հայաստանում ավիացիայի ոլորտի բարելավումն է։ Ընկերությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս վերապատրաստվել և դառնալ բորտուղեկցորդներ: «ԱՄԷ-ում մենք ունենք համաշխարհային դասի հիանալի ուսումնական հաստատություններ, որտեղ անց են կացվում մեր օդաչուների և օդանավի մյուս անձնակազմի վերապատրաստումներն ու ուսումնական պարապմունքները: Սա ևս մեկ առավելություն է մեր ավիաընկերության համար և հնարավորություն ոլորտի սիրահարներին՝ ձեռք բերել նոր մասնագիտություն և աշխատել երազանքի մասնագիտությամբ։

Ուրախ ենք, որ մեր թիմին են միացել հայ օդաչուներ, որոնք մինչ այս ապրել և աշխատել են աշխարհի տարբեր երկրներում՝ նրանց հնարավորություն տալով վերադառնալ հայրենիք և այստեղ աշխատել: Հայ օդաչուներ ունենք, ովքեր վերադարձել են Վիետնամից, Մերձավոր Արևելքից եւ Ռուսաստանից: Ուրախ ենք տեսնել տաղանդների վերադարձը Հայաստան»,- ասաց Անտոնյանը: 

Ավիաընկերությունից վստահեցնում են՝ աշխարհի ամենահաջողված ընկերությունների խմբի մաս լինելը բազմաթիվ առավելություններ ունի. փորձված և հաջողված բիզնես մոդել, ավիացիոն ոլորտի լավագույն know-how-ի տեղայնացում, միջազգային փորձի ներդրում, միջազգային մասնագետների կողմից անձնակազմի հմտությունների զարգացում:  

«Բոլոր հիմքերը դրված են և կան բոլոր նախադրյալները 2023 թվականին աճ ապահովելու համար: Նախատեսում ենք ավելի շատ ինքնաթիռներ ձեռք բերել, ավելի շատ ուղղություններ բացել և ավելի մեծ անձնակազմ ներգրավել հաջորդ տարվա աշխատանքների համար»,- ասաց Անտոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում