Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

ԱԱԾ-ում փոփոխությունները դրական են. Խնդրահարույց է, որ ունենում ենք «մոնստր» կառույց

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է իրենց ծառայությունում ներդնել պարտադիր ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:

ԱԱԾ-ն առաջարկում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը: «Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Ընդ որում, երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից»,- նշված է նախագծում:

Այս առնչությամբ, «Իրազեկ քաղաքացիների միավրում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ատեստավորումն, իհարկե, անհրաժեշտություն էր, բայց եթե այդ գործընթացում ներգրավված չլինեն կամ այլ մարմինների ներկայացուցիչներ, կամ քաղհասարակության ներկայացուցիչներ, կամ այլ անձինք, որոնք կարող են իրապես անկախ լինել ԱԱԾ-ից, ապա այդ ատեստավորումը անցնելու է խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքով:

«Եթե ատեստավորումը լինի լավ, արդար և ազնիվ, բնականաբար, որակի փոփոխություն կլինի, քանի որ ԱԱԾ ծառայողները կտեսնեն, որ եթե լավ են ծառայում, ապա ատեստավորման արդյունքում իրենց աշխատավարձը բարձրանում է և խնամի-ծանոթը չի օգնի, որ ատեստավորում անցնեն: Շատ լավ կլինի, եթե ատեստավորումը այդպես լինի, բայց եթե լինի զուտ համակարգի ներքին ատեստավորում, դա խծբ պրինցիպով կլինի»,-ասաց նա:

Իոաննիսյանը ընդհանուր առմամբ, դրական գնահատեց ԱԱԾ փոփոխությունները. «Իմ կարծիքով լավ է, որ առանձնանում է Պետական պահպանության ծառայությունը, լավ է, որ քննչական դեպարտամենտն է գնում քննչական կոմիտեի կազմ և լավ է, որ արտաքին հետախուզությունն է առանձնանում: Ըստ էության, այդ մոնստր կառույցը պետք է դադարի այդպիսին լինել։ Խնդրահարույյց է, որ ունենում ենք մոնստր կառույց, որտեղ օտարերկրյա շատ ուժեղ ազդեցություն կա։ Ինձ թվում է՝ ԱԱԾ-ի փոփոխությունների նպատակը և ԱԱԾ կառույցը բարեփոխելն է, և ինչ-որ տեղ նաև իշխանության կողմից այն վերահսկելի կառույց դարձնելը»,-ընդգծեց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում