Ալիևը որոշել է, որ ստացել է Արցախի հարցով ավելի բարենպաստ դիրքորոշում ունենալու հնարավորություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բլոգեր,լրագրող Ալեքսանդր Լապշինը:
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան չլիներ՝ Ալիևը նման քայլի չէր գնա․ «Հայաստանին ամբողջ աշխարհը աջակցում է խոսքի մակարդակով, դա Բաքվին չի հետաքրքրում: Բաքուն իր համար ճիշտ ժամանակ է ընտրել նման քայլի դիմելու համար. Ալիևը «ձիու վրա» է: Եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, Հայաստանի վրա անկանխատեսելի անդրադարձ կարող է լինել»:
Բլոգերը նաև նշեց, որ Հայաստանը ստանում է էմոցիոնալ ու քաղաքական աջակցություն, բայց այն «աչոկները», որ ձեռք է բերում հիմա՝ պետք կգան նաև հետագայում․ ««Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանին պետք չէ, բայց այդ հարցում ճնշում է գործադրում, որ Հայաստանը հրաժարվի Արցախից: Հայաստանին պետք են միջազգային դիտորդներ, ինչքան շուտ՝ այնքան լավ»: