Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հնդկաստանը հետաքննություն է սկսել դեղագործական ընկերության նկատմամբ Ուզբեկստանում 18 երեխաների մահվանից հետո

Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել Marion Biotech դեղագործական ընկերության նկատմամբ: Պատճառն այն է, որ Ուզբեկստանը հայտնել է, որ երկրում 18 երեխա Է մահացել ընկերության՝ հազի դեմ Doc-1 Max հաբերն ու օշարակն ընդունելուց հետո: Այս մասին հաղորդում Է NDTV լրատվամիջոցին։

Նշվում է, որ հազի դեմ դեղամիջոցի արտադրությունը կասեցվել է այնքան ժամանակով, քանի դեռ նմուշները հետազոտվում են: Համատեղ հետաքննություն են իրականացնում Դեղամիջոցների ստանդարտների վերահսկողության կենտրոնական կազմակերպության և Ուտար Պրադեշի նահանգի դեղերի վերահսկման և լիցենզավորման վարչության խմբերը:

Հենց Ուտար Պրադեշում է գտնվում Marion Biotech ընկերությունը: Marion Biotech-ի ղեկավար Հասան Ռազան հայտնել է, որ կառավարության հետաքննության արդյունքների հիման վրա իրենք գործողություններ կձեռնարկեն, իսկ առայժմ արտադրությունը դադարեցվել է:

Հնդկաստանի իշխանությունները նաև հարցում են ուղարկել Ուզբեկստան՝ տուժածների թունավորման մասին զեկույցն իրենց փոխանցելու խնդրանքով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ըստ Ուզբեկստանի առողջապահության նախարարության՝ սուր շնչառական վիրուսային վարակի դեմ Հնդկաստանի Marion Biotech ընկերության դեղամիջոցը դարձել Է 18 երեխայի մահվան պատճառ, փորձաքննության հաստատված արդյունքներն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Ուզբեկստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր նյութ՝ էթիլենգլիկոլ։

Ներկայումս Ուզբեկստանի բոլոր դեղատներում վաճառքից հանվել են Doc-1 Max-ի հաբերը և օշարակները։ Սա վերջին շրջանում արդեն երկրորդ սկանդալն է՝ կապված հազի դեմ հնդկական արտադրության մանկական դեղամիջոցների հետ, որոնք երեխաների մահվան պատճառ են դարձել։

Լրատվամիջոցը նշում է, որ ավելի վաղ Գամբիայում 70 երեխայի մահվան պատճառ էր դարձել, ենթադրաբար, հնդկական Maiden Pharmaceuticals Limited դեղագործական ընկերության հազի դեմ օշարակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել Էր, որ Maiden Pharmaceuticals-ի արտադրության հազի օշարակներում դիէթիլենգլիկոլի և էթիլենգլիկոլի «անընդունելի» քանակություն է հայտնաբերվել, ինչը կարող է հանգեցնել երիկամների սուր ախտահարման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում