Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ-ն Սիրիայում ակտիվացրել Է պայքարն ԻՊ-ի դեմ

Պենտագոնը հայտարարել Է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների ակտիվացման շրջանակներում դեկտեմբերին իրականացրել է առնվազն 10 ուղղաթիռային և ցամաքային գործողություն զինյալների պարագլուխներին ոչնչացնելու կամ բռնելու համար: : Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականին:

Ըստ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչների՝ իրականացվել են նաև մի շարք գործողություններ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) հետ համատեղ, որոնց արդյունքում ձերբակալվել է ԻՊ 6 գործակալ։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խոստովանել են, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը լրացուցիչ մարտարշավներ է իրականացրել Սիրիայում, սակայն հրաժարվել են մանրամասն տեղեկություններ հաղորդել։ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, գնդապետ Ջո Բուչինոն, մասնավորապես, ասել է, որ յուրաքանչյուր գործողություն մանրակրկիտ ծրագրվում Է, և հաշվի են առնվում դրա անցկացման հետ կապված վտանգները։ Նա ընդգծել է, որ դա թույլ է տալիս մարտարշավներ իրականացնել՝ «առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կամ ենթակառուցվածքներին վնաս պատճառելու էական ռիսկի»:

Հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Էրիկ Կուրիլայի խոսքերը, ով դեկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Չնայած ԻՊ-ն զգալիորեն թուլացել է Իրաքում և Սիրիայում, խմբավորումը, սակայն, պահպանում է տարածաշրջանում գործողություններ իրականացնելու ունակությունը։ Մենք նաև գիտենք, որ խմբավորումը ցանկություն ունի հարվածներ հասցնել տարածաշրջանի սահմաններից դուրս»։

Պաշտոնատար անձինք միևնույն ժամանակ նշել են, որ չնայած տարածաշրջանում սպառնալիքի աճին, ԻՊ-ն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Նրանք միևնույն ժամանակ շեշտել են, որ 2014 թ.-ին ԻՊ-ն բավական արագ, ընդամենը շաբաթների ընթացքում լուրջ սպառնալիք ներկայացնող ուժի վերածվեց:

Այժմ Սիրիայի տարբեր հատվածներում ամերիկացի զինվորականների թվաքանակը կազմում է մոտավորապես հազար մարդ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերն այս տարվա նոյեմբերին հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ՍԴՈւ-ի դիրքերին։ ՍԴՈւ-ի կորիզը քրդական զինված կազմավորումներն են, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական։ Այս առնչությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Փեթ Ռայդերը հայտարարել է, որ Թուրքիայի հարվածներն սպառնում են հարձակումների ենթարկված շրջաններում տեղակայված ամերիկացի զինվորականների անվտանգությանը, և կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում