Thursday, 30 03 2023
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 8,6 մլն դրամ
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին «ԿԳԲ-ի պադվալից» տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ «Հրապարակ»
Ալիևը նոր բան չի ասել, բայց որպեսզի Բաքուն զսպի իրեն՝ պետք են կա՛մ ռազմական գործողություններ,  կա՛մ աշխատող պատժամիջոցներ
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
«Հրազդան» մարզադաշտը վերցնում են նախկին ՀՀԿ–ական պատգամավորից․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու

Իրանը թուրք-ադրբեջանական ալյանսին պատասխան զորավարժություն է անում՝ ընդդեմ «Զանգեզուրի միջանցքի»

Իրանում խոշոր զորավարժություններ են մեկնարկել:Համակարգման գծով բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները կազմակերպվել են երկրի հարավում՝ Ջասկում և Հորմուզի նեղուցից արևելք:

Զորավարժությունների գլխավոր նպատակներից մեկը, ըստ հրամանատարի, զորքերի խորացված պատրաստությունն է հատուկ պայմաններում գործողություններ իրականացնելու համար։

Սայարիի խոսքով՝ զորավարժությունները նպատակ ունեն հիշեցնել տարածաշրջանի երկրներին, որ տարածաշրջանում խաղաղություն ձեռք կբերվի միայն տարածաշրջանային ներուժի ու միասնության շնորհիվ։
«Պատմությունն ապացուցել է, որ անդրտարածաշրջանային դերակատարները ձգտում են պատերազմի և անկայունության», – հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

«Զոլֆաղար-1401»-ը նախատեսված է ցույց տալու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի անարդյունավետությունը, նշվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Իրանագետ Արմեն Վարդանյանի  կարծիքով՝ Իրանն ամեն ինչ անում է, որ իր սահմանների մոտ պատերազմ չլինի.«Նաև ամեն կերպ փորձում է զսպել Ադրբեջանի ախորժակը, որպեսզի Ադրբեջանը չփորձի արտատարածքային միջանցք պոկել Հայաստանից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե զորավարաժությունները փաստորեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դեմ են, Վարդանյանը պատասխանեց.«Ես կարծում եմ՝ այո՛»։

Կոնկրետ զորավարժությունները Հայաստանի վրա ուղիղ անդրադարձ չեն ունենա, սակայն, իրանագետի խոսքերով՝ այն ավելի շատ քաղաքական-դիվանագիտական նշանակություն ունի։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, թե սա որոշակի պատասխան է վերջերս Իրանի հետ սահմանին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին.«Ընդ որում՝ Ադրբեջանում  նույնիսկ չթաքցրեցին էլ, որ այդ զորավարժություններն Իրանի դեմ են։ Ադրբեջանական պետական քարոզչամեքենա հանդիսացող «Հաքինազը» նույնիսկ հոդված էր հրապարկել՝ առ այն, որ իրենք Իրանից չեն վախենում, այլ Իրանը պետք է վախենա իր սահմանին անցկացվող զորավարժություններից»։

Արմեն Վարդանյանը նշում է՝ թե’ թուրք-ադրբեջանական և թե՛ այժմ Իրանի կողմից անցկացված զորավարժությունները ռազմական հետևանքներ չեն ունենա, այսինքն՝ պատերազմական գործողություններ չեն լինի.«Մնացած հարցերում կողմերի հարաբերությունները լարված են, բայց ես ռազմական բախում չեմ կանխատեսում»,-եզրափակեց նա։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ զորավարժությունները նպատակ ունեն ապացուցելու, որ Իրանը մշտապես  պատրաստ է  պահպանելու ու պաշտպանելու  իր երկրի անվտանգությունը.«Բնականաբար կա նաև քաղաքական պատգամ  այն երկրներին, որոնք Իրանի հասցեին  հայտարարություններ են  հնչեցնում։ Դուք գիտեք, որ վերջերս խոսվում է Իրանի հարավային շրջանի երեք կղզիների մասին։ Այն երկրները, որոնք նախկինում բաժանված են Իրանից՝ այժմ Իրանի  կղզիների նկատմամբ նկրտումներ ունեն։ Վերջերս Չինաստանի նախագահն ասաց, որ պետք է երկու կողմերը՝ Իրանը և  ծոցի երկրները երկխոսություն սկսեն, ինչը իրանական կողմի համար բնականաբար ընդունելի չէ։ Նման հայտարարությունները, որոնք ի դեպ,  պաշտպանվում են Սաուդյան Արաբիայի կողմից, Իրանի համար ընդունելի չեն և Թեհրանը սրանով ցույց է տալիս, որ զիջում չի լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց՝ և՛ Ադրբեջանը և Թուրքիան վերջին շրջանում որոշակի աշխուժություն են դրսևորում.«Դուք գիտեք, որ կազմակերպվեց այսպես կոչված «Միացյալ  Ադրբեջան» խորագրով ժողով, որը Իրանի հողային ամբողջականության դեմ էր։ Բնականաբար Իրանը դա տանել չի կարող, ուստի Թեհրանի կողմից  համապատասխան քայլեր են արվում։ Վերջերս երկու կողմերից էլ   նույնիսկ ձերբակալություններ եղան»,-նկատեց Քեշիշյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը փաստորեն  միասին են գործում Իրանի դեմ.«Իրանն այսպիսով  իր պատգամն է հասցնում՝ առ այն, որ  չի հանդուրժելու  նման քայլեր։ Բոլոր կողմերը, որոնք  վտանգում են իրանական շահերը՝ դրանց պատասխանը ստանալու են։Սկսած՝ այսպես կոչված ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները, սահմանային փոփոխությունների նկրտումները։ Եվ եթե ժամանակին Իրանում այս մասին չէին խոսում,ապա օրերս  Թավրիզի համալսարանում այդ հարցով  քննարկում եղավ, անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա Իրանը նաև Լաչինի միջանցքի հարցում։ Մի բան հստակ է, Իրանը սահմանային փոփոխություն չի հանդուրժելու»,-եզրափակեց Մովսես Քեշիշյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում