Մեր ամբողջ կյանքը կառուցված է դիրքորոշման և արժեքային համակարգի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով` ծրագրերը ծանրաբեռնելով մենք ժամանակ չենք թողնում ուսուցչին. «Աշակերտները արագ ազատվեցին թվանշանի կախվածությունից` ոչ թե այսօր ինչ եմ ստացել, այլ ինչ ենք սովորել: Նոր չափորոշիչներով ուսումնական պրոցեսը երեխաների մոտ դարձավ ավելի հետաքրքիր, հնարավորություն ենք տալիս աշակերտներին ինքնուրույն գործել, բայց այս գործընթացը դեռ համասեռ ու հարթ չէ»: