Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք ստեղծում է Ռուսաստանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը պարտավոր է անել քայլեր, որ ՌԴ-ի հիբրիդային պրոցեսները կոշտ ձևով սահմանափակվեն․«Մոսկվան չորս բառից երեքը սուտ է խոսում: Այնպես չէ, որ ՌԴ-ից եկող մարտահրավերի մասին իմացանք Արմեն Գրիգորյանից: Հայաստանը պետք է ռազմավարական վերանայման ենթարկի իր հարաբերությունները ֆաշիստական ՌԴ-ի հետ: Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու լուրը եթե տրամաբանական է, ուրեմն ավանական է: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ իրեն պետք է ապահովագրի շոկային պրոցեսներից»:
Ըստ Մեհրաբյանի՝ պետական համակարգում հավաքված է մեծ քանակությամբ ռուսասեր աղբ, որից պետք է ձերբազատվել․ «Մեր հակահետախուզական ծառայությունը հակահետախուզություն չի վարում ընդդեմ ՀՀ-ի գործողների դեմ»: