Saturday, 10 06 2023
Հայաստանի ողնաշարային մարտահրավերն ու հասարակացման ռիսկերը
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ հայտնել է գլխավոր սպառնալիքի մասին. Կովկասի «ռեբուսը»

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ Չինաստանին համարում է իր միակ մրցակիցը, որը ոչ միայն մտադիր է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, այլ նաև զարգացնում է տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ այս նպատակին հասնելու համար, ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ։ «Չինաստանը մեր միակ մրցակիցն է, որը և՛ վճռական է փոխելու միջազգային կարգը, և՛ դառնում է ավելի մեծ տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ՝ այդ նպատակին հասնելու համար», հայտարարել է Պատելը:

Գործնականում, տարեվերջյան այդ հայտարարությունն արտահայտում է 2022 թվականի դրամատիկ աշխարհաքաղաքական ընթացքը, սկսած Ուկրաինայում պատերազմով, մինչև այլ ռեգիոններում բավականին թեժ իրավիճակը, որոնց շարքում է նաև Կովկասը: Որքան էլ հնչի տարօրինակ, բայց Կովկասի դիմակայությունն էլ իր էքզիստենցիալ խորքում այսօր պարունակում է առավելապես այդ իմաստը՝ ձևավորել չինական հավակնությունները զսպող միջավայր, որտեղ է նաև թե Իրանի, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի դերակատարման դիտարկումների առանցքային շրջանակը:

Իրանը 2021 թվականին կնքեց Չինաստանի հետ 25-ամյա գործակցության ծրագիր, մոտ 500 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարներով: Միաժամանակ, 2022 թվականի ընթացքում խորացել է ռուս-իրանական գործակցությունը: ԱՄՆ հայտարարում է, որ ամեն ինչ անելու են ռուս-իրանական դաշինքը կազմալուծելու համար: Միևնույն ժամանակ, դրա առանցքային գործիքներ դիտվելու են Թուրքիան, Իսրայելը, և այդ համատեքստում նաև Ադրբեջանը: Ավելին, այդ իմաստով իհարկե Չինաստանի զսպման գործիք դիտարկվելու է թերևս նաև կենտրոնասիական ռեգիոնում թյուրքական տարրի ուժեղացումը և Չինաստանին սպառնալիք դիտող ԱՄՆ թերևս կօժանդակի այդ հավակնությանը:

Ըստ այդմ, Կովկասը կարող է դիտվել ոչ միայն առանձին նպատակների միավոր, այլ նաև Թուրքիայի ավելի կայուն ու հուսալի ճանապարհ դեպի կենտրոնասիական ռեգիոն: Այդ ճանապարհն արգելակելու համար է նաև, որ Ռուսաստանը հավակնում է ներկայության Սյունիքում: 2023 թվականն այդ առումով շարունակելու է լինել բավականին բարդ տարի, Հայաստանի առաջ բերելով նոր խնդիրներ ու մարտահրավերներ: Դրանք պետք է լինեն ոչ թե խուճապի կամ անելանելիության, այլ հանդարտ խորհումի և աշխատանքի շարժառիթ: Այսօր աշխարհում գործնականում չկա միջավայր, որտեղ լեցուն չեն տարաբնույթ մարտահրավերները: Ըստ էության, կան դրանց պատրաստ և անպատրաստ հանրություններ ու պետությունները: Հայաստանը պետք է աննի առավելագույնը առաջինների դասում լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում