
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով: Այս մասին տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից:
«ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ: