Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ինչքան էլ նեղը լինես՝ տանդ պատերը չես վաճառի, իսկ մենք 30 տարի վաճառել ենք Ռուսաստանին. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է Բելառուսի դեսպանի հայտարարությունն առ այն, որ Միութենական պետությանը երրորդ երկիրն է պակասում և որ «հայ եղբայրներն» այդ հարցում իրեն աջակցում են։Ովքե՞ր են այդ եղբայրները և այս թեզն առհասարակ ի՞նչ վտանգներ է պարունակում։

Ես առհասարակ այս թեմայի քննարկումը ժամանակավրեպ եմ համարում, որովհետև այժմ շատ ավելի բարդ խնդիրներ  կան ծառացած։ Ես նաև կարծում եմ, որ միտումնավոր նման թեմաներ են դաշտ բերվում՝ գլխավոր խնդրից շեղելու համար։ Աշխարհը կանգնած է վերացման վտանգի առաջ, եթե միջուկային զենք կիրառվի։ Միութենական պետության իմաստն այլևս չկա, տեսեք Ռուսաստանի խնդիրները, ի՞նչ միության մասին է խոսքը։Եթե հիմա Հայաստանի իշխանությունները՝ իշխանություն կորցնելու վախից նման որոշում  էլ կայացնեն, դա  գլոբալ խնդիրների մեջ շատ փոքր տեղ կկազմի։ Աշխարհը բաժանված չէ, դու ում հետ ինչ ուզում ես ստեղծի։ Մինչև աշխարհի նոր բաժանում չլինի, պատերազմները շարունակվելու են։ Իսկ նոր բաժանումը միջուկային պայթյունից հետո է լինելու։ Հիմքն էլ այն է, որ փոքր երկրներն ունենան իրենց լեզուն, մշակույթն ու ինքնուրույնությունը։

Այդ եղբայրների անունները բոլորը գիտեն, դրան նույնիսկ չէի էլ ուզի անդրադառնալ։ Վտանգը մեր գլխից կախված է։ Երեսուն տարի թալանածը շարունակում է հսկայական բիզնեսների տիրապետել։ Ինչի տակ մտնել՝ արդեն կարևոր չէ, ինքնուրույնություն վաղուց չկա։ Ցանկացած այսպիսի  խմբավորում տանելու է կործանման։

-Հայաստանի պաշտոնյաները չեն թաքցնում, որ  Հայաստանի վրա  կա այդ կառույցին  միանալու ճնշում և որ հաճախակի դարձած սադրանքներին մենք դեռ դիմակայում ենք։

-Պարզ է, որ Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի՝ հատկապես այսօր առկա խնդիրների պայմաններում։ Միջին Ասիական պետությունները երբեք Ռուսաստանի հետ այնպես չէին խոսել, ինչպես այսօր։ Բնական է, որ այդ ճանապարհին նրան դաշնակիցներ են պետք։ Մենք սովոր ենք բոլորին մեղադրել, բայց արդյոք մենք անում ենք բավարարը մեր ինքնուրույնությունը պահպանելու համար։ Հիմա մեր երկիրը կործանվում է, բայց շարունակում են առևտուրը, մենք ինչու՞ ենք ուրիշին մեղադրում։ Նայեք սահմանների վիճակը, նայեք Ադրբեջանի արածներին, մենք այդքանից հետո ուզում ենք խաղաղության պայմանագի՞ր կնքել։ Հետո էլ չի ստացվում՝ ասում ենք Ռուսաստա՞նն է մեղավոր։

-Ռուսական շահերն առաջ տանող մի շարք ուժեր կան Հայաստանում, որոնք անգամ ամենածանր պահին էլ շարունակում են խոսել  ընդհուպ ՌԴ կազմի մեջ մտնելու մասին..։

Խոսում են ռուսական շահերից, Ռուսաստանի տակ մտնելուց,  որովհետև այլ շահ չգիտեն։ Եթե իմանային այլ շահ՝ ուրիշ շահերի հետևից կգնային, ուրիշի տակ կպառկեին։ Ռուսական շահը տեսել են՝թալան։ 30 տարի Ռուսաստանի հետ հոյակապ թալան են կատարել։ Դա իրենց անվտանգությունն է, դրան ծանոթ են։ Հիմա էլ կանգնում ասում են՝ թալանում էին, բայց փոխարենը անվտանգ էինք։ Էլ չեն ասում, որ այս տուրբուլենտությունը թալանն է ստեղծել։ Աշխարհում չկա մի երկիր, որ թալանած լինի ու պատերազմի առաջ կանգնած չլինի։ Իսկ այսօրվա սերնդի  քաղաքական մեծամասնությոնը մեծացել են այդ պայմաններում։ Տեսել են՝ ում տակ է լավ։ Քանի որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը կապված է Ռուսաստանի  հետ,  այնտեղ էլ ձգտում են։

-Եվ կապ չունի, որ դա Հայաստանի ինքնիշխանության հաշվին է։

Իսկ ո՞վ ասաց, որ այդ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում պետության ոչնչացում։ Ամեն ինչ փողով գնահատողն ի՞նչ իմանա՝ ընտանիքն ու պետությունը ինչ է։ Այդ մարդիկ նման արժեքներ չեն հասկանում։ 30 տարի ամբողջ ազգը մտավ առևտրի շուկա։ Տան պատերը չեն վաճառվում, ինչքան էլ նեղը լինել։ Դա չեն տալիս ուրիշ երկրների, իսկ մենք 30 տարի տվել ենք։ Այսօրվա իշխանությունն էլ չի հասկանում, որ Հայաստանը կորցնում ենք։ Ամենավտանգավոր բանն այն է, որ մենք չդառնանք այն կետը,որի միջոցով կլուծվեն համաշխարհային աշխարհաքաղաքական հարցեր։ Մի պահ՝ կարող ես ուրախանալ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը, Ֆրանսիայի խորհրդարանը հօգուտ քեզ մի բան է ընդունել, բայց հաջորդ պահին պետք է գործես։25 տարի աշխարհը չի ընդունել Արցախի ինքնորոշումը, բայց այդ երկրներից որևէ մեկը չասաց՝ ես կմիանամ Ադրբեջանաին ու կհարձակվեմ ձեզ վրա՝ լինելով մուսուլմանական երկներ։ 30 տարի Ադրբեջանի նախկին քաղաքացիները, որոնք Հայաստանում նախագահ էին ընտրվել՝ թալանով էին զբաղված, միթե հնարավոր չէր աշխատանք տանել աշխարհի հետ։ Եվ ի վերջո, երբ իրենց քաղաքացիներն այստեղ նախագահ էին ընտրվել, ինչու՞ Ալիևը «ռոզիսկ» չէր տալիս, որովհետև դա ձեռ էր տալիս Ռուսաստանին։ Մեկ հոգու թալանով հարց էին լուծում։ Այսօր էլ  ավելի ծանր վիճակի մեջ ենք այս անմեղսունակների պատճառով։ Մտնում են տուն, տան անդամին կտրտում, մենք օրերով մտածում ենք՝ ում դրա համար մեղադրենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում