Sunday, 24 09 2023
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
20:45
NBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը Զելենսկին խոստացել է փոքր քանակությամբ «ATACAMS» հեռահար հրթիռներ
20:30
Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը
20:15
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ

Հաստատվել է դատախազության «Օրինականություն» պարբերականի միջազգային հեղինակավոր իրավաբաններից կազմված խմբագրական խորհրդի կազմը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը:

«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկվել են.

Արթուր Ղամբարյանը – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.

Հաննա Սուխոցկան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվավոր նախագահ, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Լեհաստանի նախկին վարչապետ.

Յանիս Պլեպսը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Լատվիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Լատվիայի Գերագույն դատարանի դատավոր.

Ռոման Մելնիկը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Մ.Ս. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարանի իրավունքի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր.

Լեոնիդ Գոլովկոն – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական վերահսկողության ամբիոնի վարիչ.

Իգոր Կրավեցը – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.

Նորբերթ Բերնսդորֆը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարբուրգի Ֆիլիպսի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի ազգային փորձագետ (Վիեննա), Դաշնային սոցիալական դատարանի նախկին դատավոր:

Նշենք, որ այս բարեփոխումներն իրականացվում են Գլխավոր դատախազության կողմից հայտարարված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում