Tuesday, 09 06 2026
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով

Նամակ Արդարադատության նախարարին

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում(դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ) քննվում է թիվ ԵԱՔԴ/0104/01/10 քրեական գործը` ըստ մեղադրանքի Արմեն Մարտիրոսյանի և մյուսների ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի 1-ին և 2-րդ կետերով, 235 հոդվածի 3-րդ մասով և 236 հոդվածի 3-րդ մասով:

Հելսինկյան ասոցիացիան նշված քրեական գործով մոնիտորինգ իրականացնելու ընթացքում գրանցել է մի շարք խախտումներ, մասնավորապես`

● Արմեն Մարտիրոսյանին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Գյումրիում և բերման ենթարկել Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք, ճանապարհին և բաժանմունքում նրան ենթարկել են ծեծի և խոշտանգումների, դրանից 2-3 օր հետո վերջինիս տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ նաև մայրն է տեսել իր որդու մարմնի վրա խոշտանգման հետքերը:

● Ձերբակալման պահին Ա.Մարտիրոսյանը եղել է անչափահաս, սակայն հարցաքննություններին և այլ քննչական գործողություններին ներկա չի գտնվել վերջինիս օրինական ներկայացուցիչը:

● Խոշտանգումների միջոցով ոստիկանության աշխատակիցները ցանկացել են կորզել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական և գործով անցնող այլ մեղադրյալների դեմ զրպարտչական ցուցմունքներ` ավազակային հարցակում կատարելու մի քանի դրվագներով, որոնց մասնակից Ա.Մարտիրոսյանը չի եղել, խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել կտրելով երակները: Այնուամենայնիվ քրեական գործը անհիմն մեղադրանքով ուղարկվել է դատարան:

Դատաքննության ընթացքում Ա.Մարտիրոսյանը երկու անգամ ևս ինքնասպանության փորձ է կատարել, վերջինը տեղի է ունեցել 29.08.2011 թ-ին:
Հելսինկյան ասոցիացիան իր գործունեության ընթացքում բացահայտել է խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու բազմաթիվ դեպքեր, որոնց կամ համապատասխան ընթացք չի տրվել, կամ անազատության մեջ գտնվող անձի մարմնական վնասվածքների առաջացման պատճառը նշվել է բերման ենթարկվելուց մեկ օր առաջ տան մոտ, կամ ՁՊՎ-ի քնելատեղից վայր ընկնելու հետևանք, ինչպես նաև բազմաթիվ են այն քրեական գործերը, որոնցով մեկ դրվագով հանցագործություն կատարած անձանց մեղսագրվում են չբացահայտված այլ հանցագործություններ, այդպիսով ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության վարկանիշը բարձրացնելու և բացահայտված դեպքերի ցուցանիշները ավելացնելու համար:

Բաց նամակով ենք դիմում Ձեզ վստահ լինելու համար, որ այս ճանապարհով Դուք կծանոթանաք բողոքին և միջոցներ կձեռնարկեք բողոքում նշված անօրինականությունները վերացնելու ուղղությամբ, քանզի փոստով Ձեզ հասցեագրված որևէ գրության պատասխան չենք ստացել, որը առիթ է տալիս մտածելու, որ ՀՀ Արդարադատության նախարարը չի ստանում իրեն հասցեագրված գրությունները(թեև բոլոր գրությունները ուղարկվել են պատվիրված նամակով):

ՆԱԽԱԳԱՀ`
Մ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում