Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Արևմտյան աջակցությունը թուլացած է, պետք են ռիսկային, բայց ոչ անխոհեմ քայլեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի ընթացքում կրկին անդրադարձել էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու ռուս խաղաղապահների գործունեությանը.«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», – հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն ու ջատագովն է, նշեց վարչապետը՝ անընդունելի համարելով «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը».«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին նշել է՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է. «Հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում։ Խաղաղապահներն ամեն ինչ անում են Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար»,- ասել է Մարիա Զախարովան։

«Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների»,-ասել է նա։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝  Հայաստանի կառավարությունը բարձրաձայնել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տալու  առաջարկությունը։ Նրա խոսքերով՝ Արցախի կառավարությունը ևս այդ մասին բարաձայնել է Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում.«Հիմա, երբ Հայաստանից հնչեցված բազմաթիվ կոչերը անարձագանք են Ռուսաստանի մոտ, ծագում են հումանիտար խնդիրներ, որը կարող է բերել հումանիտար աղետի՝ առաջանում է այլ իրավիճակ։ Ռուսսաստանի Դաշնություն, որպեսզի դու ստանաս  մանդատ, պետք է ցույց տաս, որ ի վիճակի ես վերահսկել իրավիճակը։ Եթե չես կարողանում վերահսկել, ապա պետք են միջազգային ուժեր։ Պետք է  նշեմ, որ Հայաստանի կառավարությունն այս ամենում ունի իր մեղքը, որովհետև հենց սկզբից պետք է  միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին մտածեր։ Չի կարելի մի կողմից պահանջել Մինսկի խմբի վերականգնում և խոսել այդ ձևաչափի գերադասելիության մասին, իսկ մյուս կողմից  ռուսներին միջազգային  մանդատ տալու մասին բարձրաձայնել։ Դա կտրականապես չի համապատասխանում Մինսկի խմբի որոշումներին ու ոգուն։ Պետք է լինեն միջազգային ուժեր՝ առանց Ռուսաստանի ու Թուրքիայի»։

Հովհաննիսյանի խոսքերով՝ մի քիչ ուշացած, բայց սկսել են բարձաձայնել, որ պետք է վերականգնել այդ ձևաչափը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս  պահին արևմտյան աջակցությունը մեզ բավականին թուլացած է ՝ կապված մեր կառավարության պահվածքի հետ.«Սոչի գնալու, մանդատ պահանջելու ու այլ հայտարարությունների պատճառով։Ինձ թվում է՝ սրանք վստահության վերականգնման գործողություններ են։ Այսինքն՝ Հայաստանը փորձ է անում վերականգնել վստահության այն մակարդակը, որ 3-4 ամիս առաջ ձևավորվել էր։ Հուսով եմ՝  արևմուտքի ռազմավարական նպատակներն այնքան հստակ են, որ այս մի քանի ամսվա մեր պահվածքի  փոքր թուլությունները հաշվի չեն առնվի»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանն այսօր փաստորեն ասում է՝ մենք ոչինչ անել չենք կարող, բայց տվեք մեզ մանդատ.«Դա արդեն անեկդոտի տպավորություն է թողնում։ Մանդատ կարելի է պահանջել, եթե դու ապացուցել ես քո կարողությունները։ Այսօր  Ռուսաստանը իրեն դրսևորում է այնպես, կարծես ամեն ինչ իրենից է կախված, և Հայաստանը պետք է զիջի Ադրբեջանին բոլոր հարցերում։ Բայց դա խաղաղապահ գործունեության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի»։

Խոսելով ՀՀ կառավարության քննադատությունների հետ կապված ռուսական կողմի արձագանքների մասին, Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Սա մեզ համար կարող է և՛ դրական հետևանքներ ունենալ և՛ բնականաբար առաջացնել նաև ռուս-ադրբեջանական ռեակցիա։ Բայց այսօրվա ծանր իրավիճակում ոչ ռիսկային գործողություններ գոյություն չունեն։ Եթե լինեին՝ապա կարելի էր դրանք քննարկել։ Միանշանակ է, որ ոչ ռիսկային քայլեր չկան։ Կան պակաս ռիսկային քայլեր, ավել ռիսկային և անխոհեմ քայլեր։Պետք է աշխատել գոնե անխոհեմից խուսափել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում