Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Բաքուն ասում է՝ անկլավ ունի ՀՀ տարածքում, նա պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ իրենն է, բայց չկա նման փաստաթուղթ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական ութ գյուղերից՝ անկլավներից։ Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը, որքան էլ որ բարդ լինի, պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգընթաց: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ: Այս համատեքստում առկա է ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիներ: Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Նա նաև կոչ է արել Հայաստանին դադարեցնել «սադրանքները սահմանին»: «Հայաստանը պետք է վերջ տա ցանկացած տեսակի սադրանքներին, որոնք դանդաղեցնում են սահմանազատման գործընթացը։

Այս առնչությամբ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ Ադրբեջանը ժառանգն են Ադրբեջանի առաջին հանրապետության տարածքի, որտեղ անկլավներ չկան, հետևաբար, նրանք իրավունք չունեն անկլավներ պահանջելու. «Իսկ եթե ընդունեն սովետական քարտեզները, փաստաթուղթ չունեն, չկա փաստ, թե ով է տվել իրենց այդ անկլավները, որոնք գոյացել են 1936 թվականից հետո։ Այսինքն մենք փոխադարձ պահանջ պետք է ներկայացնենք, որ ամբողջական տարածքները Կարմիր Քրդստանի պատրվակով վերցվեցին Հայաստանից, խոսքը մի քանի հարյուր քառակուսի կմ-ի մասին է»:

Անդրադառնալով Բայրամովի հայտարարությանը, թե այդ 8 գյուղերում հարյուրամյակներով ադրբեջանցիներ են ապրել, Գալիչյանն ասաց. «Արցախն էլ հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ ապրել են հայեր, պետք է Արցախն էլ տաք հայերին»:

Նա համոզված է, որ սահմանազատումը այն ժամանակ կարելի է սկսել, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքներից, որտեղ ներխուժել է անցյալ տարվա մայիսից. «Սահմանազատում հնարավոր չէ, քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել Հայաստանի տարածքներից: Իրեն ինչ տալիս ես, ինքը ավել է ուզում, ինչքան զիջես, այնքան երես կառնի, ավել կուզի։ Րոպե առաջ պետք է կանգնեցնել Ադրբեջանին: Եթե նա ասում է՝ անկլավ ունի ՀՀ տարածքում, նա պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ իրենն է , բայց չկա նման փաստաթուղթ։ Եթե ունենային, մինչև հիմա ցույց կտային: Այն, ինչ կատարվել է անկլավների մասով, Մոսկվայի որոշումն է եղել, քարտեզի վրա գծել է: 1936 թվականի և 1939 թվականի սովետական քարտեզներում առկա են անկլավները, բայց նրանք չեն ընդունում սովետական քարտեզները, ավելին, այդ անկլավները ապօրինի են տրվել Ադրբեջանին»,-ընդգծեց քարտեզագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում