
Քարդիֆի համալսարանի գիտնականները կարծում են, որ Անտարկտիկայում սառցալեռների հալվելը կարող է առաջացնել շղթայական ռեակցիա, ինչի պատճառով Երկրի վրա կարող է սկսվել նոր սառցային շրջան: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հետազոտողները նշել են, որ հալվող սառցալեռները քաղցրահամ ջուրը տեղափոխում են Ատլանտյան օվկիանոս: Այս գործընթացի պատճառով օվկիանոսի շրջապտույտում տեղի են ունենում փոփոխություններ, ինչը մոլորակին սպառնում է կլիմայի նոր սառեցմամբ:
Գիտնականները պարզել են, որ վերջին 1.6 միլիոն տարիներին յուրաքանչյուր սառցային շրջանի սկզբում կապ է եղել սառցալեռների հալման և օվկիանոսների շրջապտույտի միջև: