Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Եթե ՌԴ իշխանությունը չկարողանա շահագրգռել իր քաղաքացիներին, ներքին նոր թշնամի կգտնեն, դա միգրանտներն են

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում սպառնացել է այն ռուսաստանցիներին, որոնք իրենց երկրին պարտություն են ցանկանում, պետք է զրկվեն մինչև կյանքի վերջը Ռուսաստան վերադառնալու իրավունքից, ինչպես նաև հայրենիքում առկա բոլոր եկամտի աղբյուրներից։ Նրա խոսքով՝ անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները տենչում են սեփական պետության պարտությունը, բայց դրան զուգահեռ նաև գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է մեկընդմիշտ վերջ տալ։ Սա, ըստ ամենայնի, կարող է վերաբերել նաև ՌԴ-ի ազգությամբ հայ քաղաքացիներին, որոնցից շատերը հեռացել են Հայաստանից:

Այս առնչությամբ, «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց. «Մեդվեդևը հայտարարել է ոչ թե օտարերկրյա քաղաքացիների, այլ այլ ՌԴ քաղաքացիների մասին: Իսկ եթե խոսքը ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մասին է, ապա նա տարբերություն չի դրել ազգությունների մեջ: Կապ չունի՝ նրանք ռուս են, տաջիկ են, ղրղզ են, թե հայ:

Ես, անկեղծ ասած, չեմ զարմանում Ռուսաստանի պաշտոնյաների նման վերաբերմունքից, որովհետև իրենք ուզում են, որ իրենց քաղաքացիները գնան և բոլորը կամավոր զոհվեն հանուն երկրի ղեկավարի, «за родину, за Путина»: Բայց աշխարհը շատ է փոխվել, ինֆորմացիոն աղբյուրները բազմազան են, մի տեղից չեն: Ի վերջո, մարդիկ չեն ուզում չգիտես ինչի համար զոհվեն, և ինչու զոհվեն, երբ իրենք ուկրաինացիներին չեն համարում թշնամի, համարում են իրենց արյունակից եղբայրներ: Ոչ բոլորն են կիսում երկրի ղեկավարի կարծիքը: Ես կարծում եմ՝ սա ինչ-որ հուսահատական հայտարարություններ են: Չեմ կարծում, որ Մեդվեդևը այն պաշտոնյան է, որ մի բան կհայտարարի և հաջորդ օրը դա կարվի: Կարծում եմ՝ սա տրամադրությունները շոշափելու, հասկանալու քայլ է»:

Բեժանյանը հավելեց, որ չի կարծում, որ եթե Մեդվեդևն այդպիսի բան է հայտարարել, հենց այդպես էլ կլինի. «Կարծում եմ, որ այդ միջոցով ուղղակի տրամադրություններ են շոշափում: ՌԴ ղեկավարությունը հիմա այնքան էլ հաճելի վիճակում չի գտնվում, ամբողջ աշխարհի կողմից մեկուսացված է, Պուտինը աշխարհի կողմից չարիք է համարվում, որի դեմ պետք է միջոցներ կիրառել: Ռուսաստանի ՆԳ նախարարն էլ հայտարարեց, թե պետք է խստացնել միգրանտների նկատմամբ ոստիկանության քայլերը, որովհետև նրանց շրջանում աճել է հանցագործությունների տոկոսը: Հիմա եթե իրենց քաղաքացիներին չկարողանան շահագրգռել, ներքին նոր թշնամի կգտնեն, իսկ իրենց համար դա միշտ եղել են միգրանտները: Նրանք ինչ-որ պայքար կսկսեն, իրենց քաղաքացիների ականջին հաճելի ինչ-որ բաներ կասեն, որպեսզի արդյունքում կարողանան համոզել սկսածը շարունակելու համար: Որովհետև երկրի բնակչության գիտակից հատվածը դեմ է այդ պատերազմին, չեն ուզում գնալ ու կռվել»,-ընդգծեց Բեժանյանը:

Նա նկատեց, որ եթե իսկապես Մեդվեդևի հայտարարածը կյանքի կոչեն և սկսեն կիրառել, դա բոլորի վրա կանդրադառնա, այ թվում ազգությամբ հայերի, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն. «Բայց դա առաջին հերթին բացասական ազդեցություն կունենա հենց Ռուսաստանի վրա, որովհետև նման հայտարարությունից հետո չի բացառվում, որ մինչև իրենք պրոցեսը սկսեն, այն մարդիկ, որոնք այնտեղ ունեն որոշակի եկամտի աղբյուրներ, գուցե սկսեն վաճառել ու ընդհանրապես կապը կտրեն այդ երկրի հետ: Դա շատ երկսայր թուր է: Այդ մարդիկ կարող են իրենց տնտեսական գործունեությունը, որ ծավալում էին ՌԴ-ում, վաճառեն ու կապերը կտրեն ՌԴ-ի հետ: Դա Ռուսաստանի համար էլ շատ վնաս կլինի:

Եթե դու հայտարարում ես, որ արտերկրում գտնվողն ՌԴ քաղաքացիները, որոնք չեն պատրաստվում վերադառնալ, նրանց եկամտի աղբյուրների վրա պետք է կալանք դնել, այդ մարդիկ պարզապես իրենց կապիտալը կհանեն ՌԴ-ից: Եվ կարող է շատ մեծ գումարների մասին լինել խոսքը:

Օրինակ, շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և ակնհայտ հակապուտինյան քարոզ են տանում, բավականին լուրջ կապիտալ ունեն: Եթե նրանք որոշեն հանել իրենց կապիտալը ՌԴ-ից, Ռուսաստանի համար երևացող վնաս կլինի: Նրանց թիվը քիչ չէ: Ես չգիտեմ՝ որքանով խելամիտ քայլ կլինի իշխանության կողմից նման քայլ անելը»,-հայտարարեց Բեժանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում