Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պետք չի Ադրբեջանի սադրանքներին տրվել ու հիմար քայլեր անել. Պետք է Արցախն ասի՝ սա մեր տարածքն է, մենք հանքի թույլտվությունը տվել ենք

Հաշվի առնելով  Ադրբեջանի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ  միջավայրն  ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, Արցախի կառավարությունը  որոշում է կայացրել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում  կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար», ասված է հայտարարության մեջ:

Այս առնչությամբ իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի կառավարության այս որոշումը որևէ իմաստ չունի, քանի որ դրանով կարծես լեգիտիմացնում են այսպես կոչված, էկոակտիվիստների գործողությունները. «Հիմա պետք է գումար տրամադրեն, «Էլարդի» նման մի կազմակերպության կանչեն, փորձաքննություն անցկացնեն: Ենթադրենք, արեցին փորձաքննություն, նրանք էլ ասացին՝ ամեն ինչ նորմալ է, լավ է: Ադրբեջանցիներն էլ ասում են՝ հանքը մեր սեփականությունն է, մենք այն վաճառել ենք, մենք ենք ուզում շահագործել: Նրանք հո չե՞ն ասում՝ բնապահպանական հարց է: Որևէ մեկն այդտեղ բնապահպանական ոչ մի բան արել: Դրա համար էլ մենք ասում ենք, որ դա բնապահպանական խնդիր չէ: Իրենք եթե իրենք բնապահպան ունենային, իրենց նավթի հանքավայրերի վերաբերյալ կբարձրաձայնեին, որ հենց իրենց կողքն է, այդ օդը շնչում են, ջուրն էլ խմում են: Ամբողջ Կասպից ծովը նավթով ծածկված է, դա ադրբեջանցի «բնապահպանները» չեն տեսնում: Դրա հետ կապված որևէ ելույթ կամ միտինգ չի եղել տասնյակ տարիներով:

Այստեղ սեփականության հարց է, իրենք ասում են՝ մենք վաճառել ենք անգլո-ասիական կազմակերպությանը, որը հենց ադրբեջանական կազմակերպություն է՝ օֆշորում գրանցված: Ասում են՝ դա մեր սեփականությունն է, մեր հողի վրա է, մենք պետք է շահագործենք: Հիմա այդտեղ փորձաքննությունն ի՞նչ կապ ունի: Ո՞վ է այնտեղ բնապահպան: «Գորշ գայլերի» նշան ենց ույց տալիս, գոռում են՝ Ղարաբաղը Ադրբեջան է, ոչ մի բնապահպանական բան այնտեղ չկա: Նրանք չեն ասում՝ էդ հանքը փակեք, բնությանը վնաս է: Իրենց ուղեղն այդքան չի էլ հասնում»,-հայտարարեց Նազելի Վարդանյանը:

Նա նկատեց, որ Լաչինի միջանքն արդեն 18 օր է փակ է, և մի բառ բնապահպանության մասին փակողները չեն խոսել. «Իրենք ուզում են տնտեսական ճգնաժամ առաջացնել Արցախում: Մի պատրվակ պետք է լիներ դրա համար, իսկ սա ամենահասկանալի բանն է, որ բնապահպանությունն ամբողջ աշխարհում համար մեկ առաջնահերթությունն է: Հենց դա էլ իրենք շահարկում են: Բայց իրենք հիմա ասում են՝ մենք այդ հանքը տալիս ենք ուրիշին: Այդպես կամաց-կամաց կասեն՝ ջուրն էլ է մերը, օդն էլ է մերը, և այդպես ուզում են Արցախն առանց հայերի թողնել: Ու հիմա մենք այդ խայծի հետևից ենք գնում, ասում ենք՝ գումարենք ծախսում, բնապահպանություն ենք ապացուցում: Հիմա, որ Էլարդն ասաց, որ Ամուլսարի հանքը վատն է, ո՞ւմ վրա դա ազդեց: Նույնիսկ մեր տված փողով արված հետազոտությունը մեզ վրա չի ազդում, Արցախի փողով միջազգային կազմակերպության եզրակացությունն Ադրբեջանն ընդունելո՞ւ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Արցախի կառավարությունն ու «Բեյզ Մեթըլս»-ը համատեղ որոշել են ժամանակավորապես դադարեցնել հանքի շահագործումը՝ մինչև միջազգային փորձաքննության ավարտը, Վարդանյանն արձագանքեց. «Իմաստ չկա: Նրանք էլ կասեն՝ թողեք մենք էլ մեր փորձագետներին բերենք, փող կտան ուրիշին կբերեն, որն այլ բան կասի: Ո՞նց կարող է հանքը բնությանը վնաս չտա: Անկապ բաներ են անում: Ու պետք չի, որ իրենց այդ սադրանքներին տրվենք ու հիմար քայլեր անենք: Պետք է Արցախն ասի՝ սա մեր տարածքն է, բոլոր թույլատրելի ձևերով մենք թույլտվություն ենք տվել:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում