Հայաստանում գիտության մեջ ռիսկային ներդրումներ չեն արվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր, համալսարանին կից «Խելացի ռոբոտատեխնիկա» լաբորատորիայի տնօրեն, Գիտուժ նախաձեռնության անդամ Նաիրա Հովակիմյանը:
Նրա խոսքով` դրսում ապրող երիտասարդները պետք է վերադառնան ու գտնեն իրենց ապագան Հայաստանում. «Շատ կարևոր է` գնալ մեր երիտասարդների հետևից ու բերել Հայաստան: Մեծ մտածելու համար մեծ ներդրումներ են հարկավոր»: