
Օդեսայում քանդել են Օդեսայի հիմնադիր, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի արձանը։
Լուսանկարները Telegram ալիքում հրապարակել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
Ապամոնտաժվել են նաև ռուսական կայսրության հարավային բանակի գլխավոր հրամանատար Գրիգորի Պոտեմկինի, Նովոռոսիյսկի երկրամասի գեներալ-նահանգապետ Պլատոն Զուբովի, ինժեներ Ֆրանց դե Վոլանի և փոխծովակալ Իոսիֆ դե Ռիբասի քանդակները, որոնք Եկատերինա II-ի արձանախմբի մասն էին։