
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան։ Այս մասին գրում է Aliq Media-ն։
Շարվաշիձեն վրացի քաղաքական գործիչ է։ Զբաղեցրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2022 թվականը։