Thursday, 21 09 2023
Ալիևն իր ամբարտավան կեցվածքով հոգնեցրել է Եվրոպային. ԵԽ պատգամավորների պահանջը հավանական է
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե սեպտեմբերի 20-ին քանի խաղաղապահ է զոհվել
Մի դեպքում նպատակը իշխանություն պահելն է, մյուս դեպքում՝ զավթելը
Կմեծանա Հայաստանի ուղղությամբ սուր չափաբաժինը
19:55
Ուկրաինաական ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա
Տեղեկություն ունենք, որ ավելի քան 10 հազար մարդու հրավիրել են Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեք. Փաշինյան  
Լուրերի արտակարգ թողարկում 19։00
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էվակուացիան պլան Ա-ն չպետք է լինի. Փաշինյան
Նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի ՀՀ ձեռքերով. Փաշինյան
19:18
Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին
Տեղի է ունեցել ԱԽ նիստ
Եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, ներողություն եմ խնդրում
Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
Սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գերասիմ Ավետիսյանը
Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանության և ուղևորի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ
ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանվածների համար ամրագրել է հյուրանոցների համարներ, նախապատրաստել կեցավայրեր
ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 21, 2023
18:33
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 22, 2023
18:30
Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարացրել է արտակարգ դրությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Նիկոլ Փաշինյան
18:15
Լեհաստանը կդադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ երկու երկրների միջև հացահատիկի ներմուծման արգելքի տարաձայնությունների ֆոնին
18:00
Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն
Ալիևի հայտարարության մեջ վտանգներ կան. 200 քկմ գրավված բարձունքները համարում է իրենը
17:45
Հնդկաստանը դադարեցրել է Կանադայում այցագրերի տրամադրումը՝ սիկհերի առաջնորդի սպանության պատճառով առաջացած վեճի ֆոնին

Նարեկ Մկրտչյանն ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ամփոփել է ոլորտի բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս կողմից ստացած առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս նախատեսված բարեփոխումները դարձնել առավել արդյունավետ։

«2022 թվականի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեք հիմնական ուղղություններով իրականացրել է ռազմավարությունների մշակման գործընթաց։ Առաջին ուղղությունը վերաբերում է ԱՍՀՆ հովանոցային ռազմավարությանը, և պետք է ուրախությամբ նշեմ, որ միջգերատեսչական և հանրային քննարկումների արդյունքում մենք առաջին անգամ ունենք համապարփակ ռազմավարական փաստաթուղթ։ ԱՍՀՆ առանցքային նպատակներից է կյանքի բոլոր փուլերում՝ նախածննդյան շրջափուլից մինչև կյանքի ավարտը քաղաքացուն տրամադրել տարիքին և կարիքին համապատասխան ծառայություններ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։ 

Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հաջորդ կարևոր երկու փաստաթղթերը վերաբերում են ժողովրդագրության ու աշխատանքի, զբաղվածության ոլորտներին։ Այս ուղղություններով նախարարությունը կշարունակի իրականացնել հստակ ծրագրեր՝ ուղղված ծնելիության աճի բարձրացմանը, երեխա ունեցող ընտանիքներին՝ լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրմանը, աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարմանը և այլն։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով կատարված բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը արդյունավետ է համարել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ 50,000 դրամ աջակցության, ինչպես նաև զբաղվածության ընթացիկ ծրագրերի իրականացումը։

Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև Միասնական սոցիալական ծառայության գործունեության, տարեցներին, երեխաներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ԱՍՀՆ կողմից տիրապետվող տվյալների հասանելիության և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում