Sunday, 24 09 2023
11:00
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
20:45
NBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը Զելենսկին խոստացել է փոքր քանակությամբ «ATACAMS» հեռահար հրթիռներ
20:30
Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը
20:15
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել

ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել է քննչական գործողություններում ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցել են նաև մարզաբնակ հոգեբաններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ նոր օրենսգրքով անչափահասների, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն դրա որակավորումն ունեցող հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի սահուն ներդրման և գործարկման հետ կապված խնդիրներն ու ընթացակարգերը։

«ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Ընդ որում, եթե ներկայում դեռևս իրավաչափ է համարվում նշված կատեգորիայի անձանց հետ կատարվող քննչական գործողություններին մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը, ապա 2023թ․ հունվարի 1-ից նման գործառույթ կարող են իրականացնել միայն որակավորված հոգեբանները:

Օրենսդրական այս պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 9-ի համապատասխան որոշման հիման վրա նշված գործողություններին մասնակցելու իրավասություն է տրվել 25 հոգեբանի, ովքեր սահմանված ընթացակարգերն անցնելու արդյունքում ստացել են անհրաժեշտ որակավորվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն առանձնահատուկ վերաբերմունք պահանջող նշված կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանվածության, մասնագիտական աջակցության առավել բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից ընդգծել է համապատասխան քրեական վարույթներով քննչական գործողությունները միայն որակավորված հոգեբանների ներգրավմամբ իրականացնելու օրենսդրական նոր պահանջը։ Նա հույս է հայտնել, որ հոգեբանները նախանձախնդրությամբ կմոտենան իրենց առաքելությանը։

Նշվում է, որ շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հոգեբաններին մանրամասն պարզաբանել են քրեական վարույթների շրջանակում նրանց կողմից մատուցվելիք ծառայությունների իրավական ընթացակարգերը, իրավապայմանագրային հարաբերությունների, քննիչների հետ աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։

2023թ․ հունվարի 1-ից անչափահասների, անգործունակների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն որակավորված հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի գործարկման սահունությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ հատուկ շրջաբերականով իր տարածքային բոլոր ստորաբաժանումներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում