Չգիտեմ Մեդվեդևը ինչ է ծխում, ում մոտ է բուժվում. նրա հայտարարությունները նոնսենս են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Ասաֆևը:
Ըստ լրագրողի` Պուտինը ստիպված է ընտրություն կատարել. նա հակված է կոշտ որոշումների. «Ռուսները պատրաստ էին սրան. մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ լրագրողներն ու ակտիվիստները լքում են երկիրը: ՌԴ կառավարության ֆինանսական բլոկը դեմ է Մեդվեդևի ասածին. Պուտինը պետք է ընտրություն կատարի»:
Ասաֆևի խոսքով` Հայաստան եկած ռուս ռելոկանտները հակապուտինյան են և մաքսիմալ կարեկցում են Ուկրաինային. «ՌԴ-ն լքածների մեջ կան այնպիսիք, որոնք դեմ են մոբիլիզացվելուն, բայց կողմ են Ղրիմի օկուպացիային ու պատերազմին: Եթե եկել ես Հայաստան, քեզ ապաստան են տվել, պարտավոր ես հարգել այդ երկիրն ու իր օրենքները: Ռուսաստանը կփորձի Հայաստան եկած իր ռելոկանտներին որպես զենք օգտագործել, հուսով եմ՝ չի ստացվի»: