Friday, 29 09 2023
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան
Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
14:45
Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն
14:30
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին

Ալիևը գիտի, եթե Ռուբեն Վարդանյանին ընդունի, գործ է ունենալու ուղիղ Պուտինի հետ. հայհոյել նրան, նշանակում է ուղիղ թքել Պուտինի ճակատին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն երբեք որևէ շփում չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Նման հայտարարություն նա արել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Եթե բարձրաձայնվեն Ղարաբաղի էթնիկ հայերի անունները, որոնք շփման մեջ են մտել Ադրբեջանի հետ, ապա նրանց վրա, հնարավոր է, ճնշում գործադրվի հակառակ կողմից: Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումներ եղել են, սակայն նրանց անունները չեն բաձրաձայնվում: Տեղի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում, և մենք դա բնական ենք համարում»,- ասել է նա:

Մինչդեռ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը մասնակցել է: Ինչու, ի՞նչն է տարբերությունը Վիտալի Բալասանյանի և Ռուբեն  Վարդանյանի միջև։ Ի՞նչ էր հաջողվում պայմանավորվել Վիտալի Բալասանյանի հետ, որ չի հաջողվում Վարդանյանի հետ պայմանավորվել։

Քաղաքագետ, ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թուրքը անասնական առողջ բնազդ ունի. «Նա գիտի, որ եթե Ռուբեն Վարդանյանին ընդունում է, ինքն ուղիղ Պուտինի հետ գործ ունի, ոչ թե միջնորդավորված։ Եվ այն ստորությունները, ինչ անում է Արայիկ Հարությունյանի հետ, նրա հետ չեն կարող լինել։ Եթե ընդունեն Վարդանյանին, նշանակում է, որ ուղիղ կառավարվում է Պուտինի կողմից, Հայհոյել Ռուբեն Վարդանյանին, նշանակում է ուղիղ թքել Պուտինի ճակատին։ Այդ իմաստով Պուտինը Ալիևին կառավարում է։ Ակնհայտ է, որ Պուտինն ուղիղ կառավարում է Ադրնբեջանը Ալիևի ձեռքով, Արցախը՝ Ռուբեն Վարդանյանի ձեռքով։ Ստացվում է, որ երկուսն էլ Պուտինն է կառավարում, և եթե բախվում են, երկուսն էլ բախվում են Պուտինի հետ»,-ասաց Շիրինյանը:

Ինչ վեաբերում է Վիտալի Բալասանյանին, քաղաքագետը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը այլևս օգտագործված և շպրտվածներն են: Ռուսաստանը իրեն քծնող հայերին օգտագործում է մինչև վերջ, հետո շպրտում է մի կողմ։ Սա նշանակում է, որ հայկական հարցով Պուտինի խաղը մտնում է նոր ցիկլի մեջ։ Այո, Ռոբերտ Քոչարյանը և Վիտալի Բալասանյանը քաղաքական իմաստով բռնաբարված են, նրանց արդեն շպրտել են մի կողմ։ Հայաստանի իշխանության տապալումը հանուն գողապետության չստացվեց նրանց մոտ»:

Հարցին,թ ե Ռուբեն Վարդանյանը կմնա՞ որպես խաղացող, գործոն կլինի՞ Ռուսաստանի համար, Լևոն Շիրյնյանը պատասխանեց. «Առայժմ կմնա, բայց երկար չի կարող մնալ, քանի-որ հայ ժողովուրդը իր անկախությունից չի հրաժարվելու։ Ուզում եք գնացեք գերեզմանից Հիտլերին բերեք, գեներալ Վլասովին բերեք, հայ -ժողովուրդը չի կործանվելու, անկախությունը չի հանձնելու, և ոչ մի Ռուբեն Վարդանյան չի կարող հաջողել։ Այն օրը, որ օրը Հայաստանը Ռուսաստանի մաս դառնա, նույն օրը զորակոչ է լինելու ռազմաճակատ, և առաջինը տանելու են Քոչարյանի տղաներին, Սերժ Սարգսյանի փեսաներին։

Իսկ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ հնարավորություն չունեն չաշխատելու Ռուբեն Վադրանյանի հետ, հիմա իրենք էլ են հայտնվում մանիպուլյացիոն ցիկլի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում