Արցախի հանրապետության պետնախարարի խորհրդական Նարինե Աղբալյանի փոխանցմամբ` Արցախում կառավարությունը աշխատում է շուրջօրյա. «Օպերատիվ շտաբը համակարգում է բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են միջանցքի փակման հետևանքով: Զբաղված ենք օրախնդիր հարցերը լուծելով, աջակցության կարիք ունենք հայկական աշխարհից ու միջազգային հանրությունից»:
Իրավիճակը Արցախում օր օրի դժվարանում է. «Պաշարները անսպառ չեն: Որոշ ժամանակ հետո Արցախը կարող է կանգնել հումանիտար լուրջ աղետի առաջ: Արցախը կտրված է Հայաստանից ու աշխարհից, բայց կյանքը շարունակվում է: Արցախը գոյության պայքար է մղում: Միակ բանը, որ լավատեսություն է ներշնչում` արցախցիների վճռականությունն է»,-նշեց տիկին Աղբալյանը: