Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սիրիայի հարցում Պուտինն Էրդողանի կողքին է. ՌԴ-ն մի տեղ կորցնում է, մյուս տեղում կոնֆլիկտի լրացուցիչ պաշար ստեղծում

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում ծագած ճգնաժամի հաղթահարման ուղիները։

«Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը արձանագրել են կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ Սիրայում և ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման», – նշված է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Anadolu-ն հաղորդել էր, որ Մոսկվայում է գտնվում նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Հաքն Ֆիդանը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական  իրողություններն  այսօր այնպիսին են, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն անդրադարձ են ունենում նաև Հարավային Կովկասի վրա.«Բացի անդրադարձից՝ հակամարտություններում առանցքային  դեր զբաղեցնող  մեծ տերությունների միջև մրացակցություն է լինում, պայքար՝ հանուն ազդեցության գոտիների։Այդ առումով էլ Հարավային Կովկասի  վրա բացասական անդրադարձ է տեղի ունենում։ Նույնիսկ Ուկրաինայի ճգնաժամը, ավելի շուտ՝ Ռուսաստանի խայտառակ պարտությունն  է բացասաբար անդրադառնում։ Պուտինը մի տեղ կորցնում է և որպես ուշադրությունը շեղելու միջոց, մեկ այլ տարածաշրջանում կոնֆլիկտի լրացուցիչ պաշար է ստեղծում կամ այդ հակամարտությունը պատերազմի է վերածում։ Օրինակ՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը դրա արձագանքն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե  ինչ արդյունք կտա Թուրքիա-Սիրիա հարաբերություններում այս եռակողմ հանդիպումը, ըստ Չաքրյանի, այժմ բարդ է ասել.«Ինչպես Ղարաբաղի հարցում Պուտինն Ադրբեջանին է պաշտպանում, այնպես էլ Սիրիայի հարցում՝ որոշակի հակասական ելույթներով հանդերձ Էրդողանի կողքին է։ Էրդողանն էլ իր նման միանձնյա կառավարում է երկիրը, Պուտինի նման բնական գազ չունի, որ կողոպտի, բայց այլ բաներ է կողոպտում։ Օրինակ՝ Թուրքիայում ռուսներն ատոմակայան են կառուցում։ Օրերս հաղորդում կար՝մրցույթ էր հայտարարվել, ճապոնացիները, ֆրանսիացիներն էին մասնակցել… ֆրանսիացիներին դուրս էին քշել, իսկ ճապոնացիներն առաջարկել էին 14 միլիարդ դոլարով կառուցել ատոմակայանը։ Հաղորդման  մասնակիցը Էկոնոմիկայի նախկին նախարարի որդին էր, ասաց, որ թեպետ ճապոնացիները 14 միլիարդ էր ասում, Էրդողանը  մերժեց ու գնաց Պուտինի հետ համաձայնության եկավ, որ 20 միլիոնով կառուցի։Նաև մի այլ հետաքրքիր բան ասաց՝ առ այն, որ Պուտինը դարձել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքային վարչության ղեկավար։ Չնայած Էրդողանին ժամանակ առ ժամանակ քննադատում է, բայց իրականում հակառակ կողմին զգուշացնում է՝ ներքին օգտագործման համար որոշ հայտարարություններ կանենք, հանկարծ դուք չնեղանաք»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ռուսաստանի ու Թուրքիայի սերտ համագործակցության մասին գիտի նաև արևմուտքը, դրա համար էլ մերժում է Էրդողանի՝ Վաշինգտոն այցելելու պահանջը.«2020 թվականից ի վեր՝ Էրդողանը անընդհատ նման պահանջ է ներկայացնում, անընդհատ մերժում է ստանում։ Բաշար ալ Ասադը մի քանի նախապայման է առաջադրել՝ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայի տարածքից, Իդլիբի ահաբեկիչներին՝ ևս։ Իսկ ու՞րն պետք է գնան՝ Թուրքիա։ Թուրքերը բնականաբար չէին համաձայնվել, բանակցություններն էլ այդպես ընդհատվել էին։ Ենթադրում եմ, որ Ասադի հետ բանակցությունների ընթացքում Էրդողանը դիմել է Պուտինին, որ այդ հարցը կարգավորվի։ Ասադն էլ, մեր Փաշինյանի նման, շատ մեծ ռեսուրսներ չունի Պուտինի կամակորություններին դիմակայելու համար, նրա գլխին էլ կարող է փորձանք բերել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում