Friday, 29 09 2023
19:00
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը և Չինաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հնդկախաղաղօվկիանոսյան խնդիրները
18:45
Ղազախստանը նավթի և հումքի հարցով Գերմանիայի կարևոր գործընկերն է
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
18:43
ՆԱՏՕ-ն թույլ է տվել լրացուցիչ խաղաղապահների տեղակայել Կոսովոյում
18:40
«Ոչինչ չի կանգնեցնի Թայվանի վերադարձը Պեկինի վերահսկողության ներքո». Սի Ցզինպին
18:30
Ուկրաինացի օդաչուները ԱՄՆ-ում սկսել են F-16–ի վարման դասընթացները
18:19
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 30, 2023
«Գազպրոմը» մեկ քառորդով կրճատել է գազի արդյունահանումը
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 18։00
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև

Իրավիճակային, կոնյուկտուրային, «հրդեհը» հանգցնելուն միտված քայլեր են եղել

Պետական եկամուտների կոմիտեում քննված քրեական վարույթներով 2022-ի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: 2021-ի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020-ին՝ շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 5,8 մլրդ դրամ, 2018-ի ընթացքում՝ շուրջ 8,5 մլրդ դրամ, իսկ 2017-ին վերականգնվել է մոտ 8,5 մլրդ դրամ պետությանը պատճառված վնաս: ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին՝ ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն:

«Քննվել են նաև փողերի լվացման, խարդախության հանցակազմերով քրեական վարույթներ, որոնց քննության արդյունքներով հարուցված հանրային քրեական հետապնդումների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել տարբեր անձանց, 35 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազներին՝ վարույթները դատարան ուղարկելու համար։ Այս առնչությամբ, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հայտարարությունն այն մասին էր, որ հարկեր վճարելուց խուսափելու դեպքեր են եղել, քրեական վարույթներ են նախաձեռնվել, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:

Երբ նայում ենք տարիների վիճակագրությանը, բնականաբար, այս տարվա թվերը խոսուն թվեր են, բայց այդ թվերը հնարավոր կլիներ ամբողջական գնահատել, եթե մենք կարողնայինք ամբողջական տեղեկատվությունն ունենալ հետևյալ հարցերի կապակցությամբ. Ընդհանրապես, ենթադրաբար ինչքան վնաս է հասցվել պետությանը, այդ վնասից որքանն է վերականգնվել, և ամենակարևոր խնդիրը՝ ո՞ր տարիներին է վերաբերում այս թիվը: 2022-ին է պետությանը պատճառվել 23 մլրդ դրամի վնաս, որը վերականգնվել է, թե՞ սա նախորդ տարիների պաատճառված վնասի վերականգնում է: Որովհետև երբ նայում ենք թվերին, 2020-ին ընդամենը 2,5 մլրդ դրամ է վերականգնվել, անցած տարի՝ 5 մլրդ: Այսինքն՝ այսպիսի տատանումները խոսում են նրա մասին, որ մեկ տարվա մեջ չէր կարող այսպիսի ճեղքում լինել: Սա, ըստ էության, պայմանավորված է նախորդ տարիների թույլ տված ապօրինությունների վերականգնմամբ, որի արդյունքում այսպիսի տպավորիչ թիվ է ստացվում:

Կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններին չի հաջողվում համակարգային պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, Նորիկյանը պատասխանեց. «Նախորդ տարիների ընթացքում համակարգային փոփոխություններ ես չեմ տեսել, և որևէ մեկը, այդ թվում իշխանությունը չի կարող հակառակը պնդել կամ մատնացույց անել մի ոլորտ, որտեղ իրականացվել է համակարգային փոփոխությունը, և դա տվել է շոշափելի արդյունքներ: Այո, իրավիճակային, կոնյուկտուրային ինչ-որ հրդեհը հանգցնելուն միտված քայլեր են եղել, որոնք ռազմավարական առումով չեն կարող բերել լրջագույն փոփոխությունների: Կադրային փոփոխությունների կարելի համարել ռազմավարական կամ համակարգային փոփոխություններ: Պետք է հասկանալ՝ հարկային վարչարարության մակարդակը որքանով է փոխվել, հարկատու-իրավասու մարմին հարաբերություններում արդյոք բյուրոկրատիան նվազել է, արդյոք կոռուպցիան ամբողջությամբ վերացել է, արդյոք մենաշնորհները վերացել են, արդյոք ներմուշման և արտահանման գործընթացներում բոլոր քաշքշուկները վերացել են, արդյոք «դաբրո»-ները վերացել են: Սրա մասին է խոսքը, և գնահատականը հանրությունն ինքը պետք է տա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում